Գլխավոր Դեսից-դենից Եթե ցանկանում ենք պահպանել հարաբերությունները, դադարեք անել այս հինգ բաները

Եթե ցանկանում ենք պահպանել հարաբերությունները, դադարեք անել այս հինգ բաները

4021
0

1. Մի կողմ վանեք այն միտքը, թե հարաբերությունները հավերժ չեն

Եթե հարաբերություններ սկսելիս դուք կարծում եք, թե դրանք դատապարտված են ձախողման, այդպես էլ կլինի։ Երբ դուք անկեղծորեն հավատում եք, որ ձեր զույգը չի դիմանա ժամանակի փորձություններին, դուք կփնտրեք ցանկացած հնարավորություն՝ ձեր մտավախությունները հաստատելու համար։ Եվ ամեն ինչ անելով բաժանվելու համար՝ ի վերջո կասեք. «Ես գիտեի, որ նա երբեք ինձ հետ չի մնա»։

2. Դադարեք խաղեր խաղալ

Դուք զայրացած եք կամ տխուր։ Ձեր զուգընկերը հարցնում է. «Ի՞նչ է պատահել», իսկ դուք պատասխանում եք՝ ոչինչ, կամ բղավում նրա վրա։ Նման հիմար խաղերով դուք սպանում եք հարաբերությունները։ Խոսեք միմյանց հետ։ Բացատրեք։ Լսեք։ Լուծում գտեք։ Զրույցի ընթացքում մի կողմ թողեք զայրույթը, քանի որ դա հարաբերությունները խարխլող վտանգավոր հույզերից մեկն է։

3. Դադարեք մտածել, թե միայն սերը բավական է

Լավ ու վատ ժամանակներով անցնող զույգերը շատ ավելին են զգում միմյանց նկատմամբ, քան ուղղակի սերը։ Նրանք դուր են գալիս միմյանց, միմյանց նկատմամբ ունեն ցանկություն, հարգանք, բավարարվածություն, ընկերասիրություն և այլ հույզեր։

4. Դադարեք խանդել

Եթե ձեր զուգընկերոջը չի կարելի վստահել, ապա ինչու՞ եք մինչև հիմա նրա հետ։ Բայց եթե նա վստահության է արժանի, իսկ դուք խնդիրներ եք ունեցել նախորդ հարաբերություններում դավաճանությունների պատճառով, նախ հանգստություն և վստահություն ձեռք բերեք, որ միևնույն իրավիճակը նորից չի կրկնվի։ Մյուս կողմից, եթե ձեր զուգընկերն է ձեզ խանդում, բայց դուք նրան հրահրելու համար ոչինչ չեք անում, արագ հեռացեք նրանից։ Խանդը սեր չէ, այլ տիրելու և ստորացնելու նախանշան։ Ամուր հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա։

5. Մի բավարավեք ավելի քչով, քան ցանկանում եք

Հարաբերությունները հիմնված են ուժերի հավասար հավասարակշռության վրա։ Զուգընկերներից յուրաքանչյուրն ունի իր ուժեղ կողմերը, որը չունի մյուսը։ Երբ դուք ընդունում եք որևէ մեկին, ով ձեր «պահանջներին» չի համապատասխանում, դուք ուղղակի հաշտվում եք իրերի նման դրության հետ, իսկ դա երբեք ոչ ոքի երջանիկ չի դարձնում։ Հաջողակ զույգերը հարգում, սիրում ու գնահատում են միմյանց։