Գլխավոր Դեսից-դենից 5 բան, որոնք կինը երբեք չպետք է հանդուրժի հարաբերություններում

5 բան, որոնք կինը երբեք չպետք է հանդուրժի հարաբերություններում

7717
0

1. Երբ ձեզ նվաստացնում են

Հարաբերությունները միություն են, որի դեպքում դուք զուգընկերոջ հետ մի ամբողջություն եք դառնում: Ոչ ոք չպետք է մյուսի հետ բարձր դիրքերից խոսի, ոչ ոք չի կարող չհարգել ձեր կարծիքը, առավել ևս՝ ձեր ընտրյալը:

2. Երբ ձեզ զսպում են

Լինի դա ձեր կարիերան, երազանքները կամ ձգտումը, ձեր զուգընկերը երբեք չպետք է դրանք նվազեցնի կամ ասի, որ դուք ի վիճակի չեք դրան հասնել: Եթե նա չի կարող ձեզ աջակցել այդ հարցում, ուրեմն նա ձերը չէ: Դուք արժանի եք նրան, ով ձեզ ավելի շատ կհավատա, քան դուք ինքներդ:

3. Երբ ձեզ թաքցնում են ուրիշներից

Եթե դուք զգում եք, որ ապրում եք տարբեր կյանքերով, որ ձեր հարաբերությունները նրա գաղտնիքն են, ուրեմն ժամանակն է վերանայել դրանք:

4. Հոգեբանական բռնություն

Եթե ձեր ընտրյալը ձեզ ստիպում է ոչ արժանի զգալ, եթե դուք նրա հետ վախենում եք այդ մասին խոսել, դուք կարող եք էմոցիոնալ բռնության զոհ դառնալ: Առողջ հարաբերությունների դեպքում դուք չեք կարող կասկածել ինքներդ ձեզ և ազատ կլինեք զուգընկերոջ հետ խնդիրներն ու մտահոգությունները քննարկելու:

5. Ֆիզիկական բռնություն

Երբեք, լսո՞ւմ եք, երբեք չի կարելի հանդուրժել ֆիզիկական բռնությունը հարաբերություններում: Եթե տղամարդը թեկուզ մեկ անգամ իրեն թույլ է տվել ձեռք բարձրացնել, ապա ոչ մի լավ բան նրանից մի սպասեք: Փախեք: