Գլխավոր Դեսից-դենից Միայնակ կանանց 5 սխալ

Միայնակ կանանց 5 սխալ

1650
0

Ընդունված է համարել, որ յուրաքանչյուր կնոջ բնությունից տրված է մայր և կին լինելը և հնարավոր է, որ նա, ով մենակ է, ևս երազում է այդ մասին: Սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով նրան չի հաջողվում հարաբերություններ կառուցել տղամարդու հետ: Ինչ սխալներ է թույլ տալիս նա:

Աշխատանք միայնակ կանանց սխալների վրա

1. «Ես ո՞ւմ եմ պետք այսպիսին»: Շատերը կարող են ամբողջ կյանքում այդպես էլ չհանդիպել իրենց սիրուն, եթե կարծում են, որ արժանի չեն դրան:

Բոլորն են արժանի սիրո: Դրան հավատալու համար անհրաժեշտ է հնարավորինս հաճախակի ինքն իրեն համոզել. «Ես այնքան գեղեցիկ եմ, սքանչելի, խելացի, բարի, հմայիչ, որ ուղղակի դատապարտված եմ երջանկության»:

2. «Ես միշտ իրավացի եմ»: Սեփական ճշմարտացիության մեջ մշտական համոզվածությունը կարելի է ոչ այլ ինչ կոչել, եթե ոչ հիվանդություն, որից անհրաժեշտ է հնարավորինս արագ բուժվել:

Ստիպված կլինեք սովորել զիջել. առանց դրա, անհնար է լուրջ հարաբերություններ կառուցել: Արժե հիշել մի պարզ բան. հաղթող կարող է դառնալ նույնիսկ նա, ով մի անգամ պարտվել է մարտում: Տվյալ դեպքում հաղթանակը կայանում է նրանում, որ ինչ-որ մեկը լրջորեն կցանկանա ձեզ հետ կապել իր կյանքը:

3. «Անձնագրում կնիքը պարտադիր չէ»: Այո, այսօր ընդունված են քաղաքացիական ամուսնությունները: Բայց համաձայնելով պարզ համակեցության` կինը միանշանակորեն սխալ է թույլ տալիս իր ռազմավարության մեջ: Այդ պատճառով պետք է զգուշանալ` սեփական ընտրյալից լսելով այս արտահայտությունը. «Արի նախ ճանաչենք իրար»: Շատ պատմություններ են հայտնի, երբ տղամարդը, մի կնոջ հետ ապրելով, այդպես էլ չի կարողանում որոշել, թե արդյոք իրենք համատեղելի են: Մի օր նա մեկ այլ կնոջ է հանդիպում և մեկ-երկու ամիս անց գնում է գրանցելու ամուսնությունը:

4. «Բոլոր տղամարդիկ սրիկաներ են»: Չի կարելի տղամարդու մեջ անընդհատ թշնամու տեսնել: Իհարկե, արժանի տղամարդիկ փողոցում թափված չեն, բայց դա բոլորովին չի նշանակում, թե բոլորն արդեն վաղուց «զբաղված» են: Արժե շրջվել, կողքերը նայել և ամենայն հավանականությամբ անհրաժեշտ մարդը մոտերքում է, պետք է միայն մեկնել ձեռքը:

5. «Նա պետք է միայն իմը լինի»: Սերը պարան չէ: Անթույլատրելի սխալ է գործում այն կինը, որը սիրեցյալին բացառապես իր սեփականությունն է համարում:

Մշտական վերահսկողությունը, չափազանց կասկածամտությունը միշտ վանում են, իսկ տղամարդուն` առաջին հերթին: Նույնիսկ ավելին` նման հարաբերությունը կարող է նրան դավաճանության մղել:

Մի խոսքով, միայնությունից ազատվելու համար պետք է սովորել լսել, տեսնել և զգալ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի հասկանալ սխալները և երջանիկ մայր և կին դառնալ: