Գլխավոր Դեսից-դենից Կանանց ամենաքնքուշ սովորույթներն՝ ըստ տղամարդկանց

Կանանց ամենաքնքուշ սովորույթներն՝ ըստ տղամարդկանց

3289
0

1. Տանը քայլել նրա հագուստով

Կանանց կարող է թվալ, թե տղամարդկանց շատ է նյարդայնացնում և կատաղեցնում, երբ իրենք հագնում են նրանց հագուստը և այդ տեսքով քայլում են, օրինակ, բնակարանում: Բայց ճիշտ հակառակն է: Բազմաթիվ հարցումները ցույց են տվել, որ արական սեռը դա շատ զվարճալի և քնքուշ բան է համարում: Ինքներդ դատեք. եթե ձեր սիրելին առավոտյան աչքերը բացելով տեսնի ձեր հետույքը, որը թեթևակի երևում է նրա բաց վարդագույն սիրելի վերնաշապիկի տակից, նրա տրամադրությունն ամբողջ օրվա համար կբարձրանա (և ոչ միայն տրամադրությունը, եթե հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ): Ինչը կարող է ավելի հաճելի և սեքսուալ լինել, քան սիրելի աղջիկը, որը նրա հագուստն է կրում:

Իհարկե, եթե դուք, հարգելի տիկնայք, հագնեք նրա տոնական վերնաշապիկը և գնաք խոհանոցում ընթրիք պատրաստելու, ձեր տղամարդը հազիվ թե գնահատի նման ժեստը: Բայց նույնիսկ այդ դեպքում կարելի է ելք գտնել և վեճից խուսափել` նրա առաջ դնելով համեղ բորշով ափսեն: Երաշխավորում եմ, նա կմոռանա, թե ինչի համար էր ուզում հանդիմանել ձեզ:

2. Գնալ կաթի հետևից և ծախսել աշխատավարձի կեսը

Ու միաժամանակ մոռանալ կաթ գնել: Ծանոթ է, չէ՞: Տղամարդը պետք է ի սկզբանե պատրաստ լինի, որ կանանց 85 տոկոսը նման սովորություն ունի: Բայց նա կարող է նյարդայնացնել ուժեղ սեռի միայն ժլատ և ագահ ներկայացուցիչներին: Համոզված եմ, որ ձեր սիրելին ամենալավն է, ամենաբարին, ամենաառատաձեռնը, այդ պատճառով մի վախեցեք բացել վառ թևերը և ճախրել խանութներով շատ պետքական և պակաս անհրաժեշտ ապրանքների հետևից ձեր սիրելի ընկերոջ` նրա դրամապանակի ընկերակցությամբ:

Տղամարդուն դուր է գալիս, երբ իր սիրելին տուն է գալիս ամեն տեսակ հիմարությամբ լի փաթեթներով և թարթիչները թափահարելով փորձում է նրան ապացուցել, որ ձեռք է բերել միայն առաջին անհրաժեշտության առարկաներ: Տղամարդն ուզի, թե չէ, նրա դեմքին ժպիտ է հայտնվում, չէ որ նրա համար դժվար է պատկերացնել, թե ինքն ինչպես կապրեր առանց իր սիրելի վատնիչի:

3. Նրանից մշտապես ուշադրություն և սիրո դրսևորումներ պահանջել

Կանանց գլխավոր առանձնահատկությունն այն է, որ նրանք մշտապես ուզում են, որ իրենց ուշադրություն հատկացնեն, հոգ տանեն և պաշտպանեն: Դժբախտաբար, շատ տղամարդիկ իրենց բնույթով ինտրովերտ են. նրանք համարում են, որ սիրելի կինն առանց այդ էլ գիտե, որ իրեն սիրում և գնահատում են: Նա ինչպե՞ս կարող է չիմանալ դա: Ինչ կարիք կա ամեն օր նրան ապացուցելու իր սերը: Ինչ լավ է, որ գոյություն ունի կանացի նման սովորույթ, որի օգնությամբ կարելի է սիրելիին հանել իր վիրտուալ բոժոժից և ստիպել, որ խոսի իր զգացմունքների մասին:

Չնայած ձեր աննմանը չի խոստովանում դա, բայց կարող եք վստահ լինել, որ նրան դուր է գալիս, երբ գալիս եք նրա մոտ, նրբորեն համբուրում եք այտը և այսպիսի կարևոր հարց եք տալիս. «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես»: Նրա սրտի սառույցը հալվում է և նա վայրկենապես վերածվում է նուրբ և քնքուշ արջուկի, որը թաքնվում է մշտապսես լուրջ և թեթևակիորեն սարսափեցնող տեսքի հետևում:

3. Հեռախոսով երկար և ձանձրալիորեն ինչ-որ բան քննարկել ընկերուհիների հետ

Իրենց տղամարդուց ավելի, կանայք միայն մի բան են սիրում՝ հեռախոսով շատախոսել ընկերուհիների հետ: Ուզում են տեղյակ լինել բոլոր իրադարձություններին, սկզբնաղբյուրից իմանալ, որ Արմենը բաժանվել է Աննայից, իսկ Նաստյային թվում է, որ ինքը հղի է, բայց չգիտե` ումից: Ում, եթե ոչ ընկերուհու հետ է կարելի խոսել ամեն ինչի մասին: Տղամարդկանց թվում է, թե կես ժամը ավելին է, քան պետք է, որպեսզի հասցնեն շատախոսել և բամբասանքներ փոխանակել: Անկասկած ոմանց շատ են նյարդայնացնում հեռախոսային երկար զրույցները, հատկապես երբ դրանց պատճառով սիրելին կարող է այրել կոտլետները: Բայց տղամարդկանց մեծամասնությանը շատ էլ դուր է գալիս, երբ կինը մի քանի ժամ ընկերուհու հետ խոսում է հեռախոսով և աննկարագրելի հիացմունքով նրա հետ քննարկում է այնպիսի մանրամասներ, որ տղամարդու համար դժվար է զսպել ծիծաղը:

Նա գիտե, որ եթե չնյարդայնանա և չմիջամտի զրույցին, կինն իրեն շնորհակալ կլինի դրա համար: «Հեռախոսային քննարկումներից» հետո նրա տրամադրությունը զգալիորեն բարելավվում է, իսկ տղամարդկանց դուր է գալիս իրենց սիրելիին երջանիկ տեսնել: Եվ բոլորովին կարևոր չէ, թե ինչ մանրուք է դարձել նրա երջանկության պատճառը: