Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել: Նման դիտարկում արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարծիք է ունի ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչիսլավ Վոլոդինի հայտարարության մասին, թե «Ադրբեջանը ԼՂ հիմնահարցում մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում», արդյո՞ք ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումը փոխվե՞լ է:
Մարիա Զախարովան նաև նշեց, որ ինքը չի կարող հաստատել կամ հերքել ՌԴ պետդումայի նախագահի հայտարարությունը՝ հորդորելով այդ հարցով դիմել նշյալ կառույցի մամուլի ծառայությանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվի:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրացման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի ցանկությունը և խոսքը՝ ապրել խաղաղությամբ, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի թույլ չտանք այդ ճանապարհը: Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել»,- ասել էր Վոլոդինը Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպմանը: