Գլխավոր Դեսից-դենից Միայն հավատը Ձեզ ցույց կտա լույսը ամենամթին ժամանակներում

Միայն հավատը Ձեզ ցույց կտա լույսը ամենամթին ժամանակներում

1733
0

Առանց հավատի բուժում չկա: Ոչինչ չի օգնի քեզ, եթե չես հավատում ավելի մեծ բանի, քան այն, ինչ այժմ ապրում ես:

Միայն հավատը կարող է Ձեզ խաղաղություն պարգևել ամենադրամատիկ ու փոթորկոտ ժամանակներում՝ տալով Ձեզ վստահություն, որ ամեն ինչի համար պատճառ կա: Որ ամեն ինչի հետևում ավելին է թաքնված, և այն անպայման կբացահայտվի Ձեզ, երբ ժամանակը գա։ Հավատ, որ Տիեզերքը Ձեզ չի ստիպի տառապել, քանի դեռ այդ տառապանքն ի վերջո Ձեզ խաղաղություն և իմաստություն չի բերել:

Միայն հավատը կարող է Ձեզ անցկացնել դժվար ժամանակների միջով այնպես, որ չկորցնեք Ձեր ողջախոհությունը: Որովհետև որոշ ողբերգական իրադարձություններ անհնար է հաղթահարել, ինչպես նաև հասկանալ դրանք: Երբեմն այն, ինչ կատարվում է ընդհանրապես, անիմաստ է թվում։ Բայց, ի վերջո, հավատը նշանակում է ընդունել անբացատրելին, հուսալ անելանելիության պահերին և դիմանալ, երբ ցանկանում եք հանձնվել: Հավատը Ձեզ հետ է պահում խելագարվելուց և ուժեղ է դարձնում:

Միայն հավատը կարող է ստիպել Ձեզ դրական մտածել՝ չնայած բոլոր խնդիրներին։ Նա ստիպում է Ձեզ հավատալ հրաշքներին: Միայն հավատը կարող է բուժել։Մենք բոլորս մարդ ենք, բոլորս էլ վախենում ենք, բոլորս էլ երբեմն կորցնում ենք հույսը և մտածում ամենավատ արդյունքի մասին: Եվ միայն հավատն է օգնում անընդհատ չանհանգստանալ ու ժամանակ չծախսել անվերջ մտքերի մեջ, քանի որ այս աշխարհում ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Եվ յուրաքանչյուր մարդ կստանա այն, ինչ իրեն վիճակված է, և այն, ինչ իր համար լավ է, նույնիսկ եթե միշտ չէ, որ ակնկալում կամ ցանկանում է դա:Հավատը օգնում է հաղթահարել անհայտի հանդեպ մեր վախը:

Միայն հավատքը կարող է ձեզ ավելի մոտեցնել երջանկությանը, քանի որ այն թույլ է տալիս վստահել տիեզերքին, սեփական ապագային, սեփական ունակություններին ՝ հաղթահարելու այն ամենը, ինչ հանդիպում է ճանապարհին: Վստահ եք դժվարություններին դիմանալու ունակությանը, քանի որ նախկինում արդեն հանդիպել եք դրանց։ Բայց բոլոր նախորդ ժամանակներում հավատն է օգնել ձեզ նորից գտնել լույսը:Այն օգնել է ազատվել տառապանքներից։ Միայն նրա ուժն է օգնում մոտիվացված լինել, չվախենալ ու չփախչել դժվարություններից։

Միայն հավատը կարող է դիմանալ ժամանակի փորձությանը: Մարդիկ կաջակցեն ձեզ, բայց ճանապարհը ձեր կոշիկներով չեն քայլի։ Հոգեբանները կարող են օգնել, բայց նրանք ամեն գիշեր ձեզ հետ չեն պառկելու քնելու, որպեսզի հանգստացնեն ձեր մտքերը: Ակնթարթային հաճույքը կտևի միայն այնքան ժամանակ, քանի դեռ չեք գիտակցում, որ դա չի դադարեցնի ցավը: