Հուլիսի 14-18-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ օդի ջերմաստիճանը հանրապետությունում հուլիսի 16-17-ը կբարձրանա 2-4 աստիճանով։
Այսպիսով, Հայաստանի հյուսիսում՝ Շիրակում, օդի ջերմաստիճանը հուլիսի 14-ին կլինի 26-31, հուլիսի 18-ին՝ 29-34 աստիճան տաքություն։
Հանրապետության հարավում՝ Սյունիքում (հարթ հատված), հուլիսի 14-ի ցերեկը օդը կլինի մինչև 34-38, 18-ին՝ մինչև 37-40 աստիճան տաքություն։ Մարզի նախալեռներում հուլիսի 14-ին կդիտվի 28-32, 18-ին՝ 30-34 աստիճան տաքություն։
Երևանում նույնպես առաջիկա օրերին անձրև չի սպասվում. Հայաստանի մայրաքաղաքում հուլիսի 14-ին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37-39, հուլիսի 18-ին` 40-42 աստիճան։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...