Գլխավոր Դեսից-դենից Ինչպես սիրել սեփական անձը

Ինչպես սիրել սեփական անձը

1291
0

«Ո՞վ էր մեզանից մշտապես դժգոհում և ակնկալում, որ ամեն ինչ ավելի լավ պետք է անենք». իհարկե, մեր ծնողները։ Սովորաբար ինքնագնահատականը մեր մեջ սերմանում են հենց ծնողները։ Սակայն մենք միշտ հնավորություն ունենք բարձրացնելու մեր ինքնագնահատականը և ավելի շատ սիրել սեփական անձը։ Իսկ ինչպե՞ս։

Ես միակն եմ ինձ համար։ Ուրիշը չկա

Մարդկանց սովորաբար բնորոշ է այն պատրանքը, որ նրանք ապրում են իրենց ամուսնու, հարազատների և ընկերների հետ։ Սակայն իրականում նրանք միայնակ են։ Հետևաբար, յուրաքանչյուրը պետք է աշխատի և օգնի ինքն իր ինքնագնահատականը բարձրացնելու հարցում։ Նա կարող է վերանայել հարաբերությունները և հասկակալ, որ ցանկացած պարագայում իրենից առավել ոչ մեկը չկա այս աշխարհում։

Թոթափել անցյալի բեռը

Սովորաբար երեխաները մշտապես փորձում են ապացուցել իրենց ծնողներին, թե որքան լավն են։ Նույնիսկ երբ նրանք մեծանում ու դառնում են հասուն մարդիկ, և ծնողները վաղուց արդեն մահացած են, լավը երևալու «ծրագիրը» դեռ հիմնավորված է նրանց մեջ։ Մարդը սովորաբար խուսափում է մյուսների վատ կարծիքից և փորձում է մշտապես դրական ու լավը թվալ։ Սակայն ինքնագնահատականը բարձրացնելու համար պետք է հավաքել անցյալի հետ կապված բոլոր վատ հիշողությունները, լցնել մի «զամբյուղի» մեջ և դուրս նետել այն։

Երկխոսություն հայելու առաջ

Չկա մի այդպիսի կին, որը լիովին գոհ է իր արտաքին տեսքից։ Նույնիսկ մոդելները կարող են սթրեսի մեջ ընկնել մեկ բշտիկի պատճառով։ Խնդիրն այն է, որ հայելու մեջ նայելիս բոլորը սովորաբար միանգամից նկատում են իրենց թերությունը, և դրանից տուժում է նրանց ինքնագնահատականը։

Ամեն օր հայելու առաջ կանգնելիս և թերությունները տեսնելիս պետք է ասել, որ դրանք կարելի է հարթել, շտկել, չէ որ նա ուժեղ կամք ունի և կարող է հաղթահարել այդ փոքրիկ խնդիրը։

Եթե ես աստվածուհի լինեի…

Շատ կանայք ապրում են մտածելով, որ «Եթե ես աստվածուհի լինեի, ուրեմն իմ ոտքերը, ձեռքերը, ականջները գեղեցիկ կլինեին, և բոլորը կսիրեին ինձ» մտքով։ Սակայն ինքնավստահ կանայք այդպես չեն կարծում։ Նրանք կարող են նայել հայելու մեջ, տեսնել իրենց թերությունները և գովել իրենց դրանց համար։ Փորձեք հետևել նրանց օրինակին։

Փոխեք գեղեցկության չափանիշները ձեզ համար

Ապրեք այնպես, ասես, դուք ինքներդ եք գեղեցկության խորհրդանիշ մյուսների համար։ Հիշեք, նորաձևության միտումները միշտ անցողիկ են։ Փորձեք ձեր բնական գեղեցկությունը ցուցադրել և դառնալ գեղեցկության չափանիշ մյուսների համար։

Ի՞նչն է վկայում ցածր ինքնագնահատականի մասին

Տեղի և անտեղի մեղքի զգացում

Արդարանալու հակում

Մարդկանց շրջապատում լարվածության զգացում

«Որքան վատը, տգեղ և չկայացած եմ ես» մտքերը

Մտածել, որ դուք անհույս և անպիտանի անձնավորություն եք։

Կյանքի անհաջողությունները հաճախակի հիշելու և մշտապես դժգոհելու սովորություն։

Ձեր ինքնագնահատականի մասին կարող է վկայել նաև ձեր ընկերների վերաբերմունքը ձեր նկատամամբ։

Կորացած մեջք, կախ գլուխ, ներքև հառած հայացք

Բարձր ինքնագնահատական ունեցող անձնավորությունը և ֆիզիկապես, և հոգեպես ավելի կայուն ու թեթև է և մշտապես ակտիվ է։