Բաղադրիչներ
1. Բալ – 250 գ
2. Թթվասեր կամ սերուցք – 125 մլ
3. Շաքարավազ – 100 գ
4. Ալյուր – 1 ճ/գ
5. Ջուր – 1 լ
Պատրաստման եղանակը
1. Բալը լվանալ և հեռացնել կորիզները:
2. Մաքրած բալը շարել կաթսայի մեջ: Ավելացնել ջուր, շաքարավազ, խառնել և հասցնել եռման: Եփել ցածր կրակի վրա մոտ 10 րոպե:
3. Առանձին խառնել ալյուրը թթվասերի հետ, ավելացնել 2 ճ/գ բալի տաք օշարակ: Խառնել և այդ խառնուրդը լցնել ապուրի մեջ:
4. Հասցնել եռման և եփել ևս 5 րոպե:
5. Վերցնել կրակից և սառեցնել:
6. Մատուցել՝ զարդարելով բալով: