Գլխավոր Դեսից-դենից Կանոններ, որոնք կարելի է խախտել, բայց երջանիկ լինել

Կանոններ, որոնք կարելի է խախտել, բայց երջանիկ լինել

2342
0

Ներկայացնում ենք կանոններ, որոնք կարելի է խախտել, բայց պահպանել երջանկությունը։

1. Կարելի է ստել

Անգամ կարելի է պարզապես ճշմարտությունը չասել։ Չնայած շատերը միգուցե չհամաձայնեն, բայց չպետք է 100 տոկոսով անկեղծ լինել զուգընկերոջ հետ։ Ազատեք նրան որոշ մանրուքներից։

2. Վիճաբանությունը ամուսնալուծություն չի ենթադրում

Երբեք չե՞ք վիճել։ Նշանակում է խուսափում եք վիճաբանությունից։ Սակայն միայն թաքուն դժգոհությունը կարող է խարխլել հարաբերությունները։ Ուստի, ավելի լավ է արտահայտեք ձեր զգացմունքները՝ չմոռանալով սահմաննների մասին։

3. Երեխաները՝ ամուսնուն մոռանալու պատճառ չեն

Հաճախ կարելի է հանդիպել այնպիսի իրավիճակների, երբ երեխայի ծննդից հետո կինը մոռանում է ամուսնու մասին։ Սակայն երջանիկ երեխաներ մեծանում են միայն երջանիկ և սիրող ամուսինների ընտանիքում։

4. Անկողնում կարելի է հաշտվել

Վիճելուց հետո կարելի է հաշտվել անկողնում, քանի որ խնդիրները ճիշտ լուծում կստանան, միայն փոքր-ինչ հանգստանալուց հետո։

5. Կարելի է առանձին քնել

Կինն ու ամուսինը պե՞տք է նույն անկողնում քնեն։ Սա լոկ կարծրատիպ է։ Եթե ծանր աշխատանքային օրվանից հետո ցանկանում եք առանձին, հանգիստ քնել, ուրեմն արեք դա՝ առանց կարծրատիպերի գերին դառնալու։

6. Չի կարելի միշտ միասին լինել

Հաջորդ կարծրատիպը՝ զուգընկերները պետք է իրենց ազատ ժամանակը միասին անցկացնեն։ Հիմարություն։ Նրանք երկուսն էլ միմյանցից պետք է հանգստանան։

7. Ամուսինները կարող են տարբեր հետաքրքրություններ ունենան

Պարտադիր չէ, որ ամուսինները նույն հետաքրքրություններն ու հոբին ունենան։ Եթե սիրում եք ժայռեր մագլցել, չի նշանակում, որ զուգընկերը նույպես պետք է հետաքրքրված լինի դրանով;

8. Այո, ձանձրալի է

Կարծիք կա, որ երջանիկ են այն զույգերը, որոնք չեն ձանձրանում միմյանցից։ Սակայն ավելի լավ է հանգիստ կյանքով ապրել, քան մշտապես լարվածության մեջ լինել։ Երբ զույգերը ձանձրանում են միմյանցից, չի նշանակում, որ նրանք պետք է բաժանվեն։ Այս իրավիճակը հնարավորություն է նոր հետաքրքրություններ ձեռք բերել ու համատեղ ծրագրեր մշակել։

9. Սեքսը՝ ընտանեկան երջանկության հիմք

Ըստ հոգեբանների՝ ամուսիններին երջանկություն կարող է պարգևել միայն ներդաշնակ սեքսը։

10. Սերն անցնում է, իսկ ընտանիքը՝ մնում

Կիրքը հարատև չէ։ Ժամանակի ընթացքում անգամ սերն է մարում։ Մնում է միայն փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Չէ որ հաճախ ընտանիքները քայքայվում են, երբ զուգընկերներից մեկը նոր սեր է փնտրում։ Իսկ եթե վստահություն կա ընտանիքում, ուրեմն այն կհաղթահարի ցանկացած փորձություն։