Ջերալդ Ռոջերսը հայտնի բիզնես-մարզիչ է և գրող, ով ամուսնացած է եղել 16 տարի սիրելի կնոջ հետ, բայց նրանց հարաբերություններն ինչ-որ պահի հանգել են, և կինը դիմել է ապահարզանի համար:
Ջերալդը որոշել է պատմել իր փորձառության մասին, որպեսզի մյուսները չկրկնեն իր սխալները և չկորցնեն սիրելիներին:
Ներկայացնում են Ջերալդի 5 ազնիվ խոստովանությունները:
Երբեք մի դադարեք հոգ տանել նրա մասին: Տարիների ընթացքում որոշ տղամարդիկ դադարում են պայքարել իրենց կանանց ուշադրության համար:
Միշտ փնտրեք նրա մեջ լավագույնը: Ուշադրություն մի դարձրեք այն մանրուքներին, որոնք զայրացնում են ձեզ, պարզապես գնահատեք այն հատկանիշները, որոնց համար դուք սիրում եք նրան:
Մասնակցեք նրա կյանքին: Հետաքրքրվեք և միշտ աջակցեք նրան, առաջարկեք ձեր օգնությունը:
Եղեք ազնիվ: Ավելի մտերիմ մարդ, քան նա է, դուք երբեք չեք գտնի, այսպիսով՝ կիսվեք ձեր գաղտնիքներով:
Միշտ ընտրեք սերը: Ամեն ինչ անցողիկ է, բայց առանց սիրո դուք երբեք երջանիկ չեք լինի: