Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հուլիսի 24-29-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ արևելյան 2-5 մ/վ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, 26-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Հուլիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +29 +31 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20 +25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +22 +25,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +27+29,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +17 +21,
Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +24,
Տավուշում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +25 +30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +20 +23,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13 +16, ցերեկը՝ +28 +31,
Արարատում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +29 +32,
Արմավիրում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +28 +31,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +20+24,
Վայոց ձորի նախալեռներում՝գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +29 +32,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +25 +29,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +18 +23,
Արցախում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +24 +29։