Գլխավոր Դեսից-դենից Ձեր տղամարդու 14 ժեստերը, որոնք խոսում են նրա սիրո մասին

Ձեր տղամարդու 14 ժեստերը, որոնք խոսում են նրա սիրո մասին

8903
0

Ոչ բոլոր տղամարդիկ են բանաստեղծություններ գրում ու իրենց սիրելիների համար սերենադներ երգում: Պարզապես ոչ բոլորը կարող են: Իրենց սերը որոշ տղամարդիկ արտահայտում են ոչ թե բառերով, այլ գործողություններով: Մեզ` կանանց, մնում է միայն ճիշտ հասկանալ նրանց: Ահա նրա կողմից արվող 14 ժեստ, որոնք ճչում են այն մասին, որ նա Ձեզ սիրում է:

1. Գրկում է Ձեզ գոտկատեղը կամ ուսերը: Նրան դուր է գալիս ցույց տալ, որ Դուք իրենն եք:

2. Նա մոտ գտնվելու առիթ է փնտրում անընդհատ: Նրան դուր է գալիս զգալ իր սիրելիի սրտխփոցն ու շնչառությունը: Դա նրա համար մի ամբողջ աշխարհ երջանկություն է:

3. Նա միշտ Ձեզ իր ձեռքն է մեկնում: Նրան դուր է գալիս Ձեզ օգնել այն ժամանակ, երբ դրա կարիքն ունեք: Ձեռք մեկնելը զգացմունքներն արտահայտելու եղանակներից է:

4. Նա սիրում է բռնել ձեր ձեռքը: Երբ ձեր մատները խաչվում են, նա իսկական վայելք է ապրում, որը չնկատել անհնար է:

5. Նա փորձում է Ձեզ երկար իր գրկից բաց չթողնել: Ձեր գրկախառնությունները միշտ երկարատև են, և դրանք ավարտվում են նրանով, որ վերջում նա ավելի ամուր է Ձեզ սեղմում դեպի իրեն:

6. Նա համբուրում է Ձեր ճակատը: Սա շատ կարևոր ժեստ է: Ձեր հարաբերություններին երկար ճանապարհ է վիճակված անցնել:

7. Նա առաջարկում է իր պիջակը: Սիրող տղամարդը միշտ հետաքրքրվում է` հո չմրսեցի՞ք: Նա անպայման Ձեզ կառաջարկի իր պիջակը կամ շարֆը: Եթե քաղցած եք, նա հարմարավետ տաքուկ անկյուն կգտնի, որպեսզի ընթրեք: Կամ Ձեր սիրած կերակրատեսակն իր ձեռքով կպատրաստի:

8. Նա նուրբ բառեր է շշնջում: Որքան ցածր ու փափուկ է նրա ձայնը, այնքան փափուկ է նրա սիրտը:

9. Նա դիպչում է Ձեր մազերին: Նա չի կարող իրեն զսպել չդիպչել Ձեր վարսերին: Նրան դուր է գալիս մազերն ականջի հետևը տանել, որ Ձեր դեմքն ավելի լավ երևա:

10. Նրա հայացքը խորասուզվում է Ձեր աչքերի մեջ: Երբեմն դա այնքան երանելի զգացողություն է սիրող սրտերի համար:

11. Նա պարի է հրավիրում Ձեզ: Նրան դուր է գալիս նայել, թե ինչպես եք Դուք շարժվում պարի ընթացքում:

12. Նա Ձեզ նրբորեն է հպվում: Սիրող տղամարդը հարգում է Ձեզ և Ձեր մարմինը: Եվ դա նա ցույց է տալիս իր հպումների միջոցով:

13. Նա սիրում է զվարճացնել Ձեզ: Ձեր ծիծաղի ձայնը շատ հաճելի է նրա ականջների համար: Այն լուսավորում է նրա ողջ աշխարհը:

14. Նա չի վախենում համբույրներից: Օրվա ավարտին նա չի կարողանում զսպել իրեն ու չհամբուրել Ձեզ: Նրա համբույրները սիրո խոսքեր են: