Ամերիկյան գիտնականների վերջին ուսումնասիրությունը պարզել է, որ ամուսինների միջև վեճերը բացասաբար են ազդում նրանց առողջության վրա:
Ըստ Meddaily-ի, հետազոտությանը մասնակցել է 37 ընտանեկան զույգ: Նրանց տներում տեսախցիկներ են տեղադրել, իսկ ձեռքերին վնասվածք արել՝ որոշելու համար վերքի բուժման արագությունը: Գիտնականները զույգերին հետևել են 12 օր: Այն զույգերի մոտ, ում հարաբերությունները դրական ուղղությամբ են զարգացել, վնասվածքների արագ վերականգնման տեմպ է գրանցվել: Գիտնականները եզրահանգել են, որ այստեղ մեծ դեր է խաղում օքսիտոցին հորմոնը, որը պատասխանատու է նաև կտրվածքների վերականգնման համար:
Գիտնականները զույգերին խորհուրդ են տալիս խուսափել վեճերից և խնդիրների լուծման կառուցողական ուղիներ գտնել: