Գլխավոր Դեսից-դենից Ինչպե՞ս տղամարդուն ստիպել առաջին քայլն անել. 6 միջոց

Ինչպե՞ս տղամարդուն ստիպել առաջին քայլն անել. 6 միջոց

1740
0

Խոսեք մարմնով

Դիրքեր, ժեստեր, ձեռքերի, ոտքերի, գլխի դիրք. այս ամենը մարմնի լեզուն է, որը մանրամասն մտածված բառերից էլ խոսում է: Թուլացեք և մարմնով «զրույց սկսեք»: Տղամարդը պետք է բաց դիրք տեսնի, ուղիղ կեցվածք, թեթևակիորեն մի կողմ թեքված գլուխ (հետաքրքրվածության դիրք) և վստահ դրված ձեռքեր: Հենց ձեռքերն են ամենից հաճախ մատնում հուզմուքը: Դրանք ինչ-որ բանով զբաղեցրեք. խաղացեք գավաթի հետ, գայթակղիչ շարժումով հպվեք ձեր մազերին կամ դեմքին:

Գայթակղեք հագուստով

Ինչպե՞ս հագուստի օգնությամբ տղամարդուն ստիպել առաջին քայլն անել: Ավելի՞ մերկանալ: Ո՛չ: Խորը դեկոլտեն և գոտի-կիսաշրջազգեստն ավելի շուտ անպարկեշտ մտքերի տեղիք կտան: Ժամանակակից տղամարդուն կարելի է գրավել միանձնուհու հագուստով: Իսկ եթե խիստ, բայց նրբագեղ հագուստին ավելացնեք ժանյակի կամ շրջազգեստի բացվածքով, անպայման կկարողանաք արթնացնեք նրա «հիմնական բնազդը»:

Հպվեք հայացքով

Հայացքը զանգվածային ոչնչացման զենք է: Եվ քանի որ ձեզ պետք է միայն մեկ տղամարդ, ապա միայն նրան նայեք, և միայն գրգռող կիսաժպիտով: Խաղացկուն-ամոթխած հայացքն իսկական արվեստ է: Մի քանի վայրկյան ձեր հայացքը պետք է կանգ առնի տղամարդու դեմքին, աչքերին և շուրթերին: Հետո հեռացրեք աչքերը և նորից (այս անգամ ՝ ավելի համարձակ) հայացքով հպվեք նրան:

Հպվեք զգացմունքներով

Եթե տղամարդն արդեն ուշադրություն է դարձրել ձեզ, արդյունքն ամրապնդեք անսպասելի հպումով, որը կարելի է «կազմակերպել» որևէ առարկայի վայր ընկնելով: Նրա մեջ զգացմունք արթնացրեք «պատահական» հպումով: Զգացմունքը շատ ինտիմ բան է:

Նվաճեք թուլությամբ

Որքան ձիաուժ կա կանացի թուլության մեջ: Ձեզ թուլություններ թույլ տվեք, և դրանք կարող են ուժ դառնալ՝ ունակ տղամարդուն ստիպելու, որ առաջին քայլն անի: Ներկայացեք որպես փխրուն, օգնության և պաշտպանության կարիք ունեցող կին: «Սխրանքի» համար իրավիճակ ստեղծեք, թող ձեր հերոսը ձեր կողքին իրեն կարևոր և հարկավոր զգա:

Խաղացեք բնազդների հետ

Տղամարդու մեջ որսորդի բնազդն արթնացրեք: Թող նա մի պահ զգա, որ նվաճել է ձեզ և մտածի, որ ինքը լավագույնն է: Հաջորդ դրվագում կարճ ժամանակով փոխեք ձեր հետաքրքրությունը և այլ տղամարդկանց թույլ տվեք ձեզ ուշադրությամբ շրջապատել: Յուրաքանչյուր տղամարդ էությամբ նվաճող է: Տղամարդու համար հաճելի կլինի դառնալ այն կնոջ ընտրյալը, որը հաջողություն է վայելում տղամարդկանց շրջանում: