Գլխավոր Դեսից-դենից Ամենը, ինչ չգիտեք ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների մասին

Ամենը, ինչ չգիտեք ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանների մասին

4367
0

Այն, ինչ չգիտենք կենդանակերպի նշանների մասին։

Խոյ

Խոյերի նշանաբանը պարզ է՝ եթե ես կարող եմ դա անել, նշանակում է՝ կարող եք նաև դուք։ Նրանց հետաքրքիր չեն վախկոտներն ու անձնատուր լինելու պատրաստ մարդիկ։ Գործում են ներքին մղման ազդեցությամբ, ժամանակ չեն կորցնում։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների գլխավոր խնդիրն է՝ որքան հնարավոր է արագ լուծել ձեր առջև ծառացած հարցերը։ Երբ որևէ բան են ցանկանում, ստանում են դա։ Ցանկացած բան իրագործելի է Խոյերի համար։

Ցուլ

Որպես կանոն՝ հանգիստ են, դժվար է նրանց հունից հանել։ Սակայն իսկապես կարող են խելագարվել, եթե մոտիվացիա չունեն։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ կապված են սեփական հիշողություններին։

Երկվորյակներ

Հոգատար են, սակայն հազվադեպ են զգացմունքներն այնպես արտահայտում, ինչպես կցանկանային մյուսները։ Երբեք չեն անհանգստանում դրական առաջին տպավորություն թողնելու համար։ Խոչընդոտներ չեն ճանաչում, ղեկավարվում են միայն սեփական ցանկություններով։

Խեցգետին

Միշտ աջակցում են շրջապատին, նույնիսկ չարակամ մարդկանց։ Ինքնազոհաբերման պատրաստակամությունը երբեմն զարմացնում է։ Ամուր կառչում են մարդկանցից, քանի որ հավատում են, որ նրանք կարող են փոխվել։

Առյուծ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ երբեմն դժվար է, բայց նրանք կարողանում են լուծել խնդիրները։ Անհրաժեշտության դեպքում զգացմունքներին թույլ են տալիս արտահայտվել և չեն պատրաստվում զսպել դրանք։

Կույս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գնահատում են ամենը, ինչն աննկատ է մնում։ Սիրում են նպատակներ ունենալ, ամեն բանում առաջինը լինել։ Պետք չէ կարծել, թե Կույսերը չոր են, անխիղճ, քանի որ սիրում են քննադատել։ Ընդհակառակը, դա հետաքրքրության և ուշադրության դրսևորում է։

Կշեռք

Վճռական չեն, բայց հասուն մարդիկ են, ովքեր կարողանում են խոստովանել իրենց բացթողումներն ու սխալները։ Երբեմն զգում են, որ որոշում կայացնել հետաձգելն օգնում է ճիշտ լուծումներ գտնել տարբեր իրավիճակների համար։ Բոլոր Կշեռքները լավ դիվանագետներ են, բայց դա չի նշանակում, որ պայքարում են նրա համար, ինչ ուզում են։

Կարիճ

Կարծում են, որ գիտելիքն ուժ է, պատրաստ են պատմել իրենց մասին, բայց շատ մակերեսային։ Կարիճի գաղտնիքները գրեթե երբեք չեք լսի։ Լավ գիտեն՝ ինչպես գոհացնել մարդկանց, նրանց համար հաճելի բան անել։ Կարողանում են մարդկանց ստիպել ճշմարտությունն ասել, նրանց հայացքից գրեթե ոչինչ չի վրիպում։

Աղեղնավոր

Ապրում են ինքնաբերական՝ քայլ առ քայլ զարգանալու փոխարեն։ Նուրբ են, հանգիստ, զուգընկերոջ համար կանեն ամեն հնարավոր բան։ Ներողություն չեն խնդրում, երբ ասում են այն, ինչ մտածում են։ Իսկ եթե դա դուր չի գալիս մարդկանց, դա նրանց, և ոչ թե՝ Աղեղնավորի խնդիրն է։

Այծեղջյուր

Քիչ ընկերներ ունեն։ Շրջապատում շատ մարդկանց ներկայությունը նշանակում է՝ շատ զգացմունքներ, ինչն Այծեղջյուրները չեն սիրում։ Տանել չեն կարողանում դավաճանությունը, նման մարդկանց հեռացնում են իրենց կյանքից։ Երջանիկ լինելու համար կենդանակերի այս նշանի ներկայացուցիչներին քիչ բան է անհրաժեշտ, նրանք կարողանում են ուրախանալ մանրուքներով։ Վստահ են, որ ցանկության դեպքում կարող են սարեր շուռ տալ։

Ջրհոս

Ջրհոսները միայն ընտրյալներին են թույլ տալիս մոտենալ իրենց։ Նրանց դուր է գալիս ապրել սեփական տեմպով, ոչ ոք իրավունք չունի հրամայել նրանց կամ ուղղություն ցույց տալ։ Որակը գերադասում են քանակից, գնահատում են անկեղծությունն ու ճշմարտացիությունը։

Ձկներ

Ներում են, բայց երբեք չեն մոռանում։ Երբ սրտնեղած են, կարող են ձևացնել, թե խնդիրն այնքան էլ կարևոր չէ իրենց համար, սակայն դա ավելի շատ ցավ է պատճառում նրանց։ Մեծ սիրտ ունեն, սակայն պետք է հիշեն, որ պարտավոր չեն ապրել հանուն մյուսների և պետք է իրենց մասին ևս մտածեն։

Նոր տեսանյութ.