Գլխավոր Դեսից-դենից Իսկական տղամարդու 5 հատկանիշ, որոնք գրավում են յուրաքանչյուր կնոջ

Իսկական տղամարդու 5 հատկանիշ, որոնք գրավում են յուրաքանչյուր կնոջ

0
2799

1. Տղամարդը, որի հետևից ցանկանում ես գնալ

Նա այս մոլորակի վրա բոլոր մարդկանց նման, սխալներ է թույլ տալիս և ժամանակ առ ժամանակ կասկածում է իրեն:

Զբաղվում է ինչ-որ բանով, նոր բան է փորձում, երբեմն ընկնում է, հետո վեր է կենում և շարունակում է առաջանալ: Նա մրցարշավային մեքենա չի քշում գիշերային մեգապոլիսում` անպարտելի հուպերհերոսի հագուստով, իր ուղղաթիռը չի կայանում լուսարձակող երկնաքերի տանիքին, գրպանում ատրճանակ չի պահում բլոկբաստերների «զիլ տղերքի» նման, մկանների կույտով չի հմայում շրջանի բոլոր երկարոտն գեղեցկուհիներին: Ուղղակի նա յոթ միլիարդ մարդուց մեկն է, որն ամեն առավոտ արթնանում է և քնում է մինչև լուսաբաց: Նա այնպիսին է, ինչպիսին ես եմ: Եվ նրա արյունն էլ կարմիր է: Այնպիսին է, ինչպիսին մոլորակի մյուս բոլոր մարդկանց արյունն է:

2. Տղամարդը, որը գրավում է ցանկացած կնոջ, շատ է աշխատում:

Եվ իր վրա, ևաշխարհի վրա ընդհանուր առմամբ (որովհետև մարդիկ ցանկանում են փրկել աշխարհը, և դա է նրանց բնական գործառույթը), ինձ դա հարմար է: Ես զբաղմունք ունեմ, մինչ նա կփրկի աշխարհը: Ես միշտ կապի մեջ եմ, միշտ գնում եմ կողքից, միշտ հասանելիության գոտում եմ: Որովհետև դա իմ բնական գործառույթն է: Կին լինել: Սիրել, հավատալ, սնուցել էներգիայով և կողքին լինել, ինչ էլ որ լինի: Ու նաև` երբեք այլ մարդկանց հետ չքննարկել նրա սխալները: Որովհետև կանացի սերը սխալների քննարկում չէ: Եթե նա այն Տղամարդն է, որի հետևից ցանկանում եք գնալ, նշանակում է` նա ամեն ինչ ճիշտ է անում: ՎԵՐՋ: Վերջակետ: Նա գնում է, ես` նրա հետևից:

3. Տղամարդը, որի հետևից ցանկանում ես գնալ, երբեմն վիրավորում է իր խոսքով և անուշադրությամբ

Հետո նա լռում է և մտածում: Հետո ներողություն է խնդրում: Ամբողջ սրտով: Եվ ես նրան ներում եմ: Որովհետև ես էլ այդպիսին եմ: Ես էլ եմ վիրավորում: Ու նաև ներողություն եմ խնդրում: Ամբողջ սրտով: Եվ նա ինձ ներում է: Որովհետև նա էլ է այդպիսին: Ուղղակի մարդ է, ինչպես մենք բոլորս այս մոլորակի վրա:

4. Իսկական տղամարդը երբեմն հոգնում է և գնում քարանձավ

Նման բան պատահում է այն տղամարդկանց, որոնց հետևից ցանկանում ես գնալ: Նրանք ցանկանում են առանձնանալ և մտորել կյանքի մասին: Կամ էլ հանդիպել ընկերներին: Կամ էլ միայնակ նստել սրճարանում: Եվ լավ է: Թող նստի իր քարանձավում: Հանգստանա և անպայման վերադառնա:

5. Իսկական տղամարդը շատ չի խոսում իր զգացմունքների մասին

Մի օր նա քեզ հասկացնել է տալիս, որ սիրում է և որ դու իր կյանքում կարևոր մարդ ես: Իսկ հետո նա ուղղակի անում է: Չի խոսում, բայց անում է: Ուղղակի ինչ-որ բան է անում: Աշխատանքի է գնում, բիզնեսով է զբաղվում, զարգանում է: Երբեմն իրեն հեռու է պահում, երբեմն էլ ավելի մոտենում է: Երբ մոտենում է, ամուր գրկում է: Նայում է աչքերին: Իսկ դու ուղղակի գիտես, որ նա այն Տղամարդն է, որի հետևից ցանկանում ես գնալ: Եվ վերջ: Դու ուղղակի գիտես դա: