Կանանց անվերջ տանջում է այն հարցը, թե ինչպիսի տղամարդկանց է պետք վստահել, ինչպիսիներից խուսափել, հավատալ, սովորել… Ահա մի քանի խորհուրդ կանանց համար:
Գնահատիր այն տղամարդուն, ով քեզ միշտ ճանապարհում է մինչ տուն, ով քեզ հետ սիրում է անցկացնել ցերեկներն ու երեկոները, այլ ոչ միայն՝ գիշերները: Գնահատանքի են արժանի այն տղամարդիկ, ովքեր ամեն ինչ անում են խնդիրները լուծելու, այլ ոչ թե՝ նորերը ստեղծելու համար, ովքեր, բացի գեղեցիկ ծաղիկներից, գիտեն, թե քեզ ինչ է պետք, և բերում են նարինջներ, երբ դու հիվանդ ես: Գնահատիր այն տղամարդուն, ով ամուր կգրկի, երբ կարտասվես, և կփակի բերանդ համբույրով, երբ կսկսես բարկանալ:
Զգուշացիր այն տղամարդուց, ում դու պետք ես միայն լավ տրամադրության ժամանակ, երեկոյան 11-ից հետո, կամ էլ խմած ժամանակ: Պետք է զգուշանալ այն տղամարդկանցից, ովքեր քեզ ստորադասում են սիրելի հոբբիից և այլ հետաքրքրություններից:
Հույս մի դիր այն տղամարդու վրա, ով քո յուրաքանչյուր խնդրի դիմաց բերում է իր խնդիրների ցանկը: Հույս չի կարելի դնել նաև այն տղամարդկանց վրա, ովքեր տանը պառկելն ու ձանձրանալը նախընտրում են քեզ հետ զբոսնելուց:
Եվ, ամենակարևորը՝ փնտրիր այնպիսի տղամարդու, ով քեզ կասի, որ գեղեցիկ ես, այլ ոչ միայն՝ սեքսուալ, ով կզանգահարի, երբ դու անջատես հեռախոսը, ով չի քնի միայն այն պատճառով, որ տեսնի, թե ինչպես ես քնել դու, ով կցանկանա ամբողջ աշխարհին ցույց տալ քեզ, իսկ քեզ՝ աշխարհը: Սպասիր այն տղամարդուն, որ ամուր կբռնի ձեռքդ իր ընկերների մոտ, ովքեր չեն դադարի կրկնել, որ իրենց ընկերոջ բախտը բերել է: Սպասիր այնպիսի տղամարդու, որ համարձակ կպտտվի և իր ընկերներին կասի՝ ահա նա:
Հիշիր, երազանքների տղամարդը նա է, ով ոչ միայն կսիրի կամ կդավաճանի, այլ կդարձնի կյանքդ երջանիկ և կերջանկանա քեզնով: