Օգոստոսի 19-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Արմավիրի մարզում օդերևութաբանները երեկոյան ժամերին կանխատեսում են հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 14-17 մ/վրկ։ Ինչպես NEWSMAG.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +22 +24, վաղը ցերեկը՝ +37 +39 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +28 +33,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +29 +32,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +21 +23, ցերեկը՝ +35 +37,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +25 +30,
Լոռիում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +26 +30,
Տավուշում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +35,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +29 +32,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +20 +23, ցերեկը՝ +35 +40,
Արարատում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +38 +40,
Արմավիրում գիշերը՝ +17 +21, ցերեկը՝ +37 +39,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +28 +32,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +38 +40,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +21 +26, ցերեկը՝ +33 +37,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +28 +31,
Արցախում՝ +20 +25, ցերեկը՝ +33 +37։