Առաջիկա 5 օրերին՝ միչև հուլիսի 2-ը ներառյալ, մենք գտնվելու ենք ակտիվ ալիքի ջերմային ազդեցության գոտում: Կարելի ասել՝ հունիսի 27-30 ընկած ժամանակահատվածում երեկվա համեմատ բարձրանալու է ընդհանուր առմամբ 4-5 աստիճանով: Այս մասին լրագրողների հետ հնդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա մանրամասնեց, որ ամենատաք շրջաններում արդեն հունիսի 29-ին կարձանագրվի միչև 40 աստիճան ջերմություն, խոսքը վերաբերում է Արարատյան դաշտին, Երևանին, Սյունիքի հովտային գոտուն՝ Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրերը, Տավուշի հովտային գոտիներում կլինի 37-38 աստճան, Լեռանյանին գոտիներում կհասնի 34 աստիճանի:
«Տաք օդային հոսանքները գալիս են Իրաքից, ներհոսքը սկսվել է, ներթափանցում են անմիջապես հարավ-արևմուտքից: Առաջին ընգրկման շրջանը կլինի Արարատյան դաշտավայրը, որտեղ այս պահին արդեն արձանագրվում է օդի ջերմաստիճանի բարձրացում:
Երեկ առավելագույն ջերմաստիճանը եղել է Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում, այդ թվում Երևանում հասել է 34-36 աստիճանի: Այսօր ջերմաստիճանը 2 -3 աստճանով երեկվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրանում է, ըստ կանխատեսումների՝ այսօր արդեն կհասնի 38 աստիճանի»,-մանրամասնեց Գագիկ Սուրենյանը:
Նա ընդգծեց, որ տաք շրջաններում լինելու է բարձր հրդեհավտանգ իրավիճակ:
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ հունիսի 27-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: