Գլխավոր Դեսից-դենից 4 պատճառ, թե ինչու պետք չէ հավերժ սեր խոստանալ ինչ-որ մեկին

4 պատճառ, թե ինչու պետք չէ հավերժ սեր խոստանալ ինչ-որ մեկին

1940
0

1. Սիրելու խոստումը միշտ զրոյանում է, եթե ձեր կեսը ձեզ վատ է վերաբերվում

Դուք խոստանում եք հավերժ սիրել նրան, բայց ինչ եք անելու, եթե նա սկսի ձեզ ընկալել որպես ինքնին հասկանալի մի բան կամ էլ ավելի վատ` սկսի ձեզ հետ վատ վարվել: Կյանքում ինչ ասես, պատահում է, նույնիսկ եթե ոչ մի պատճառ չկար աղետ կանխատեսելու, և դուք ամուսնանում էիք մոլորակի ամենալավ մարդու հետ:

Ինչ-որ մեկին սիրելը և նրան հավատարիմ լինելն ավելի շուտ ամենօրյա որոշում է: Իսկ եթե դուք խոստանում եք սիրել, քանի դեռ մահը ձեզ չի բաժանել, դուք ձեզ ասես թակարդն եք գցում: Դա ուղղակի սարսափելի է: Ավելի լավ է ասել. «Ես կսիրեմ քեզ, քանի դեռ դու սիրում ես ինձ, այդ դեպքում ես ամեն օր քեզ կընտրեմ»: Ես հավերժ կսիրեմ քեզ և իմ երեխաներին, իսկ տղամարդը պետք է արժանի լինել, որ ես շարունակեմ սիրել:

2. Դա ուղղակի անիրական է

Հավերժը շատ երկար է: Իսկ եթե ձեր ուղեկիցը կյանքից ավելի շուտ հեռանա, քան դուք: Դուք ընդմիշտ մենակ կմնաք: Լավ, դուք կարող եք շարունակել հավերժ սիրել, բայց այդ դեպքում չեք կարող խոստանալ, որ հավերժ կսիրեք ՄԻԱՅՆ նրան:

3. Դա պատրվակ է

Հեշտ է ուղղակի ասել. «Ես հավերժ քեզ հետ կլինեմ»: Բայց ինչ-որ մեկին սիրելը նշանակում է մշտապես հաշվի առնել նրա զգացմունքները, հաշտվել նրա թերությունների հետ, դրանք կյանքում առաջին տեղում դնել, հոգ տանել նրան առողջ և հիվանդ ժամանակ: Հավերժական սեր խոստանալու փոխարեն, ինչո՞ւ իրար չխոստանաք, որ իրար կսիրեք այնքան ժամանակ, քանի դեռ միասին կլինեք: Որովհետև սերն աշխատանք է: Այն սքանչելի է և հրաշալի, բայց նաև շատ ջանքեր է պահանջում:

4. Սիրուն վիճակված չէ երկար տևել

Մենք կարող ենք սքանչելի սեր ունենալ, բայց ոչ ամբողջ կյանքում: Դա բացառիկ դեպք է: Մեր կյանքի ընթացքում շատ բան է փոխվում. աշխատանքը, կազմվածքը, արտաքին տեսքը, բնավորությունը և քչերը կարող են դա այնպես հասկանալ, որ մնան իրոք սիրող: Սերը չի երաշխավորվում, անհրաժեշտ է վաստակել այն: