Գլխավոր Դեսից-դենից 10 բան, որ հաջողակ մարդիկ անում են մոտիվացիան պահելու համար

10 բան, որ հաջողակ մարդիկ անում են մոտիվացիան պահելու համար

915
0

Պարզ, բայց արդյունավետ տեխնիկա, որը կստիպի ձեզ չթողնել ձեր սկսած գործը:

Ի՞նչ ունեն նրանք, ովքեր մեծ հաջողությունների են հասել, իսկ մնացածները` ոչ: Ի՞նչն է նպաստում նվաճմանը: Ոչ, դա փողը չէ և բախտը չէ: Դա մոտիվացիան է: Եվ որպեսզի այն անընդհատ պահպանվի բարձր մակարդակի վրա, հաջողակ մարդիկ հետևում են այս կանոններին:

1. Սահմանում են նպատակներ

Կոնկրետ, այլ ոչ թե վերացական: Ենթադրենք, որ դուք նպատակ ունեք` հարստանալ: Բայց եթե չեք մանրացնում այս գլոբալ խնդիրը շատ ավելի փոքրերի մեջ, դուք չեք հասկանա, թե ինչպես մոտենալ դրան:

Բարգավաճ բիզնեսի կամ լավ բնակարանաշինության մասին երազելու փոխարեն, սկսեք փոքրից: Օրինակ՝ մշակեք հուսալի բիզնես պլան կամ որոշում կայացրեք՝ յուրաքանչյուր աշխատավարձից անշարժ գույքի գնման գումարը խնայել:

Սահմանեք կարճաժամկետ նպատակներ, որոնք հեշտ է պատկերացնել:

2. Ստեղծում են գործողությունների ծրագիր

Օդի մեջ կախված ցանկացած նպատակ ունի իրականություն դառնալու շատ քիչ հնարավորություններ: Հետևաբար, գրեք դրանք և կազմեք մանրամասն գործողությունների ծրագիր:

Օրինակ, եթե նպատակը սեփական բիզնեսի ստեղծումն է, ապա Ձեր գործողությունների ծրագիրը պետք է ներառի բիզնես գաղափարի ռեզյումե գրելը, շուկայի և մրցակիցների ուսումնասիրությունը, տարբեր շուկայավարման ռազմավարությունների ուսումնասիրությունը և ֆինանսավորման տարբերակները հաշվի առնելը: Սրանք բոլորը մեկ մեծ առաջադրանքի առանձին ենթամասեր են:

Ինչ-որ մեկը մեկ ամսվա համար է պլան կազմում, ինչ-որ մեկը՝ մեկ տարվա, և անհատները կարող են պլանավորել իրենց կյանքը՝ 10 տարի ժամկետով:

Կարևոր է գլխում միշտ ունենալ «Ի՞նչ եմ անելու հետո» հարցի պատասխանը:

3. Կարգավորում են ժամանակացույցը

Երբ ոչ մի բանի համար ժամանակ չունեք, հույսերը մարում են: Առավել համարձակ ձգտումները կարող են թաղվել առօրյայում: Ուստի հիշեք, որ մոտիվացված մնալու և Ձեր նպատակներին հասնելու լավագույն միջոցը պլանավորելն է:

Ձեր ժամանակացույցը պլանավորելու համար կան շատ մեթոդներ, և սովորական գծային ցուցակը դրանցից ամենապարզն է, բայց ոչ ամենաարդյունավետը: Շատ հաջողակ մարդիկ չեն օգտագործում անելիքների ցուցակները: Փոխարենը, նրանք օգտագործում են այլընտրանքներ ՝օրինակ, կազմում են ժամանակացույցը:

Ձեր օրը բաժանեք մասերի՝ 30 րոպեանոց կամ նույնիսկ 15 րոպեանոց ընդմիջումներով և հստակ պլանավորեք, թե երբ և ինչ եք անելու: Ստեղծեք առօրյայի պլան Ձեզ համար և ժամանակ թողեք աշխատանքի, մարզման, հանգստի և տնային աշխատանքների համար: Իհարկե, ամեն ինչ պլանավորելը կարող է հոգնեցուցիչ թվալ, բայց սա Ձեր կյանքի կառուցվածքին ու ամեն ինչին հետևելու լավագույն միջոցն է:

4. Ստանում են աջակցություն

Շատ դեպքերում, երբ ուրիշները գնահատում են Ձեզ, դա միայն նյարդայնացնում է: Բայց եթե Դուք ունեք լավ ընկերներ, նրանց աջակցությունն ու ազդեցությունը կարող են հիանալի դրդապատճառ հանդիսանալ՝ ինչ-որ բան սկսելու համար:

Ձեր նպատակներն ու հետագա ծրագրերը կիսեք ընկերոջ կամ գործընկերոջ հետ: Եթե չկարողանաք ինքներդ գնահատել իրավիճակը, ընկերոջից խնդրեք պարբերաբար ստուգել Ձեր առաջընթացը՝ հարցնելով, թե ինչպես եք ղեկավարում Ձեր գործողությունների ծրագիրը:

5. Վերանայում են բացասական իրավիճակները

Մենք բոլորս երբեմն ձախողվում ենք: Բայց հաջողակ մարդիկ թույլ չեն տալիս անհաջողություններին կանգնեցնել իրենց: Փոխարենը, նրանք վերանայում են իրավիճակը և փորձում են այլ կերպ վարվել:

Անընդհատ անցյալը հիշելու, ինքներդ Ձեզ մեղադրելու և ափսոսելու փոխարեն, վերլուծեք իրավիճակը և հասկացեք՝ ինչպես է պետք խուսափել նման իրավիճաի կրկնությունից:

6. Վերականգնում են ձախողումները

Ինչ-որ տեսակի դժվարությունների պատահելուց հետո հաջողակ մարդիկ մտածում են դրա մասին, այնուհետև առաջ շարժվում: Միայն Դուք կարող եք փոխել իրավիճակը, այնպես որ մի կենտրոնացեք բացասականի վրա, այլ քայլեր ձեռնարկեք իրավիճակը շտկելու համար:
Ձախողումը վերականգնելն այնքան էլ դժվար չէ, որքան թվում է: Դա անելու մի քանի եղանակ կա:

7. Հանգստանում են

Եթե տխուր եք, դժվար թե մոտիվացված լինեք մեծ նվաճումների հասնելու համար: Ամեն ինչին շատ լուրջ մոտենալուց հետո վաղ թե ուշ կսկսեք հիասթափվել Ձեր ունակություններից և կարող եք հրաժարվել Ձեր բոլոր պարտավորություններից:

Իհարկե, նույնիսկ ամենահետաքրքիր աշխատանքի մեջ կան ձանձրալի և սովորական տարրեր, այդպիսին է կյանքը: Բայց եթե ժամանակ առ ժամանակ հանգստանաք և զվարճանաք, կարող եք պահպանել Ձեր մոտիվացիան կայուն մակարդակում:

Աշխատեք աշխատանքից հետո հանգստանալ: Եվ դրա ընթացքում պարբերաբար վերցրեք ընդմիջումներ:

8. Արձանագրում են ամեն ինչ

Ձեզ թվում է, որ Ձեր ոչ բոլոր գաղափարներն են արժանի, որ դրանց վրա թուղթ ծախսեք, բայց դա այդպես չէ: Հաջողակ մարդիկ փորձում են ամեն ինչ արձանագրել: Մեր միտքը հուսալի պահեստ չէ, և այնտեղ նույնիսկ ամենաթեժ գաղափարները չեն հավերժանում: Հետևաբար, գրեք յուրաքանչյուր արժեքավոր գաղափար, գուցե հետագայում հենց այդ գրառումը օգնի Ձեզ:

Բացի այդ, գրառումներ անելը կօգնի Ձեզ կենտրոնացած մնալ ՝ հիշեցնելով, թե ինչի վրա եք աշխատում և ինչի եք ձգտում:

9. Մեդիտացիա են անում

Ինչ կապ ունեն հաջողակ մարդիկ, ինչպիսիք են հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին, News Corp-ի գլխավոր տնօրեն Ռուպերտ Մերդոչը և Ford Motor Company նախագահ Բիլ Ֆորդը:

Նրանք բոլորն էլ մեդիտացիա են անում ՝ հատուկ օր պահելով այս ամենի համար: Մեդիտացիան օգնում է նվազեցնել սթրեսը, բարելավում է աշխատունակությունը:
Մեդիտացիայի համար Ձեզ հարկավոր չէ երկար ժամեր ծախսել: Բավական է 20 րոպե խաղաղ և հանգիստ նստել՝ կենտրոնանալով միայն Ձեր շնչառության վրա, և նույնիսկ այս փոքր քայլը հրաշքներ գործի:

10. Պատկերացնում են իրենց ապագան

Հաջողակ մարդիկ անընդհատ մտածում են այն մասին, թե ինչի են ուզում հասնել՝ պատկերացնելով իրենց ապագան: Օրինակ՝ Ջիմ Քերին իրեն հաջող դերասան էր պատկերացնում նույնիսկ մինչ դերասան դառնալը:

Միշտ պետք է հիշել նպատակները: Պատկերացրեք դրանք: Դա օգնում է պահպանել մոտիվացիան:

Մոտիվացիան հետաքրքիր բան է: Նա գալիս է և գնում: Բայց հաջողոթյան գագաթնակետում գտնվող և անընդհատ ձախողվող մարդկանց տարբերությունն այն է, որ առաջինները անընդհատ պահպանում են մոտիվացիան՝ հետևելով այս պարզ կանոններին: