Թեստ ։ Այն, ինչ տեսնում եք առաջինը, կարող է ձեր ներկայիս վիճակի արտացոլանքը լինել։
Դեմք, թե ձկներ
Դեմք։ Սոցիալական մարդ եք, հետաքրքրվում եք մարդկանցով, սիրում եք շփվել։ Ամենօրյա խնդիրների լուծման ընթացքում շեշտը դնում եք ինտելեկտուալ կարողությունների վրա։
Ձկներ։ Գոհ եք կյանքից, հակված եք հավատալ հաջողությանը։ Նույնիսկ եթե որևէ բան ըստ ծրագրի չի ընթանում, հավատացած եք, որ հեշտությամբ կարող եք հարմարվել նոր պայմաններին։
Կողպեքի անցք, թե լացող մարդու պատկեր
Կողպեքի անցք։ Կյանքում տեղի ունեցող իրադարձություններին հետաքրքրությամբ եք նայում։ Այնպիսի զգացում է, որ շուտով բախվելու եք անհայտ որևէ բանի, ինչը ձեզ դուր է գալիս։
Լացող մարդու պատկեր։ Այնպիսի զգացմունքային վիճակում եք, որը դժվար է մինչև վերջ գիտակցել։ Դա կարող է լինել տխրություն, հիասթափություն, միայնություն։ Հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել զգացմունքներին։
Բաց դուռ, թե նոտա
Բաց դուռ։ Պատրաստ եք փոփոխությունների, արդեն իսկ սկսել եք առաջին քայլերն անել այդ ուղղությամբ։ Պատկերացնում եք՝ ինչ է տեղի ունենալու ապագայում։
Նոտա։ Ձեզ համար այս պահին կարևոր է ստեղծագործական առումով ինքնարտահայտումը։ Աշխարհին իսկապես ասելիք ունեք։ Ձեր պոտենցիալը հաջողությամբ կարող եք ռեալիզացնել, եթե ներդնեք բոլոր ջանքերը։
Սյուներ, թե մարդիկ
Սյուներ։ Ձեզ համար դժվար է դուրս գալ հարմարավետության սահմաններից, հասնել նրան, ինչ իսկապես ցանկանում եք։ Փորձեք աշխարհին այլ կերպ նայել, որպեսզի ձեր առջև նոր հեռանկարներ բացվեն։ Սյուները կարող են վկայել նաև այն մասին, որ երազկոտ, ռոմանտիկ մարդ եք։
Մարդիկ։ Լուրջ սահմանափակումներ չեք տեսնում։ Ձեզ շատ բան է հաջողվում՝ առանց հատուկ ջանքներ ներդնելու։ Զգացմունքային, բարի մարդ եք, սիրում եք օգնել մյուսներին։
Կին, թե տղամարդ
Տղամարդ։ Կնոջ դեպքում սա կարող է նշանակել, որ ռոմանտիկ հարաբերություններ եք ցանկանում ունենալ, հնարավոր է՝ արդեն իսկ հարմար զուգընկեր եք փնտրում։ Եթե արդեն իսկ զուգընկեր ունեք, սա կարող է վկայել այն մասին, որ նրա հետ յուրահատուկ կապ եք զգում։ Եթե տղամարդ եք, մեծ է հավանականությունը, որ որևէ խնդրահարույց իրավիճակ անհանգստացնում է ձեզ, և այն կապված է նույն սեռի ներկայացուցչի հետ։
Կին։ Կանանց դեպքում սա կարող է նշանակել, որ կյանքի նկատմամբ դրական վերաբերմունք ունեք, ներդաշնակ եք ինքներդ ձեզ հետ, ինքնավստահ։ Եթե տղամարդ եք, սա կարող է վկայել այն մասին, որ գնահատում եք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Հնարավոր է՝ համակրում եք մեկին և նրանից պատասխան զգացմունքներ սպասում։