Գլխավոր Դեսից-դենից 7 սովորություն, որոնք խանգարում են գումար խնայել

7 սովորություն, որոնք խանգարում են գումար խնայել

864
0

Առանձնացրել ենք 7 սովորություն, որոնք խանգարում են գումար խնայել:

1. Ծախսել ավելի շատ, քան վաստակում ես

Դա մահացու սխալ է, որը հեշտությամբ բերում է ֆինանսական ճգնաժամի: Ժամանակակից աշխարհում մենք օգտվում ենք կրեդիտ քարտերից ու տարբեր ծառայություններից, որոնք խրախուսում են՝ ավելի շատ ծախսել: Որպեսզի խուսափեք ձեր վաստակածից շատ ծախսելու վնասակար սովորությունից, արժե պլանավորել ձեր բյուջեն և հետևել դրան: Ուիլյամ Ուորդն ասում է՝ մինչև ծախսելդ՝ վաստակիր:

2. Գնել ապրանքներ, որոնք քեզ հարկավոր չեն:

Մեզնից շատերը ցանկանում են ցուցադրել իրենց հաջողություններն ուրիշներին, բայց հիշիր՝ իսկապես ապահովված մարդիկ իրենց հարստությունը չեն ցուցադրում: Եթե ցանկանում ես մի բան գնել, ոչ ոք չի կարող խանգարել քեզ, բայց երբեք դա մի արա ուրիշների վրա տպավորություն գործելու համար: Որպես կանոն՝ բոլոր նրանք, որոնց վրա ցանկանում ենք տպավորություն գործել, մեզ համար տհաճ մարդիկ են: Ուորեն Բաֆեթն ասում է՝ եթե գնում ես իրեր, որոնք քեզ հարկավոր չեն, շուտով ստիպված ես լինելու վաճառել այն իրերը, որոնք քեզ անհրաժեշտ են:

3. Չհետևել ֆինանսական վիճակին

Երբ մենք գիրանում ու ալարում ենք ջանքեր թափել նիհարելու համար, սկսում ենք խուսափել հայելիներից: Նույնը նաև լինում է այն ժամանակ, երբ գիտենք, որ ֆինանսական գործերը վատ են, բայց պատրաստ չենք ջանքեր գործադրել, որպեսզի շտկենք իրավիճակը: Այդ ժամանակ սկսում ենք խուսափել գործի լրջությունը գիտակցելուց, ինչը հասցնում է մեծ ճգնաժամի: Ի՞նչ է պետք անել: Ամենաքիչը՝ մուտքագրել բոլոր ցուցանիշներն Excel աղյուսակ կամ գրանցել թղթի վրա և ուշադրությամբ ծանոթանալ դրանց հետ: Դա առաջին քայլն է ֆինանսական խնդիրները լուծելու ճանապարհին:

4. Չհետևել պլանին

Ինչպես կյանքի ցանկացած ոլորտում, ֆինանսականում ևս պլանավորելն անհրաժեշտություն է: Մանոջա Արորան ասում է՝ համոզվիր, որ ունես ապագայի կառուցման պլան, որը ներառում է նաև քո ֆինանսական ռազմավարությունը և քո առաքելության իրագործումը:

5. Հույսը դնել ֆինանսական մի աղբյուրի վրա

Շատերն ապրում են՝ հույսը դնելով եկամտի մեկ աղբյուրի վրա, և ուրախանում են, երբ ժամանակին են ստանում աշխատավարձը: Նույնիսկ նրանք, ովքեր սեփական բիզնես ունեն կամ աշխատում են իրենք իրենց մոտ, որպես կանոն, եկամուտ ստանում են մեկ աղբյուրից: Դա կարող է լիարժեք դժբախտ պատահարի հանգեցնել: Կարևոր չէ, որ աղբյուրը հուսալի ու լավն է, եթե այն դադարի գոյություն ունենալ, ֆինանսական ճգնաժամի է հանգեցնելու:

6. Թողնել եկամուտը բարձրացնելու փորձերը

Եթե քեզ խորհուրդ են տալիս փող խնայել, միանգամից մտածում ես՝ ինչի՞ վրա կարող ես ավելի քիչ ծախսել: Սխալ քայլ է:

Ճիշտ քայլն այն է, որ փորձես մեծացնել քո եկամուտները: Ենթադրենք՝ մի մարդ խնայում է իր վաստակածի 25-%-ը: Եթե աշխատավարձը բարձրանա, ապա այդ թիվն էլ կմեծանա: Ամեն դեպքում, երկար չես կարող գումար խնայել՝ սահմանափակելով ծախսերդ:

7. Ծախսել խնայողությունները

Երբ ունենում ենք ինչ-որ բան անհապաղ գնելու ցանկություն, միանգամից մտածում ենք. «Ես կարող եմ դա ինձ թույլ տալ, իսկ խնայել՝ միշտ էլ կարող եմ»: Քո ցանկությունները երբեք չեն ավարտվի, հետևաբար՝ ավելի ուշ խնայել ևս չես կարողանա:

Եթե ուզում ես ֆինանսապես ապահովված լինել, ապա պետք է դժվարին ճանապարհ անցնես: Կենտրոնացիր նպատակներիդ վրա, ուշադիր հետևիր այն ամենին, ինչ կատարվում է շուրջդ: Համոզվիր, որ խուսափում ես այս սխալներից, և հաջողությունը երաշխավորված է: