Տղամարդկանց հանրահայտ Maxim ամսագիրը կազմել է պատմության ամենաայլասերված կանանց վեցյակը, որոնց թվում է Ելիզավետա I-ը:
«Ելիզավետա Պետրովնային հիշում էին որպես ազատ վարքի կին: Արքայադուստրը չափազանց գեղեցիկ էր։ Նրա գեղեցկությանը ավելացրեք թագ, և դուք կհասկանաք, թե որքան հաջողակ էր նա տղամարդկանց շրջանում։ 20 տարեկանում արդեն նրա սիրեկանների թիվն անցել է մեկ տասնյակից։ Թագուհու բոլոր տղամարդիկ բարձրահասակ, ծաղկուն, գեղեցիկ երիտասարդներ էին։ Եվ նրանցից ոչ մեկը ոչինչ չէր հասկանում պետական գործերից։ Կրթության պակասը և ֆավորիտների ցածր ծագումը բոլորովին չէին անհանգստացնում Ելիզավետային։ Նա չէր խնայում տիտղոսներն ու կոչումները նրանց համար»,- գրված է ամսագրի կայքում հրապարակված հատուկ հոդվածում։
«Նրա գլխավոր սիրեկանը Ալեքսեյ Ռազումովսկին, ով նախկինում սովորական եկեղեցական երգչախմբի անդամ էր, փայլուն ռազմական կարիերա է ունեցել՝ չհեռանալով կայսրուհու պալատներից: Նա միակ ռուս ֆելդմարշալն էր, ով երբեք զենք չի պահել իր ձեռքում»,- գրում է Maxim-ը:
Բացի Էլիզավետա I-ից, պատմության վեց «ամենապայծառ» կանանց վարկանիշում ներառվել են նաև Վալերիա Մեսալինան, Գալա Դալին, Ջովաննա Նեապոլցին, կոմսուհի Դյուբարին և արքայադուստր Սալտիկովան: