Գլխավոր Դեսից-դենից Մարդկանց ապշեցուցիչ տեսակներ, որոնք բնակվել են Երկրի վրա մեզանից առաջ

Մարդկանց ապշեցուցիչ տեսակներ, որոնք բնակվել են Երկրի վրա մեզանից առաջ

1563
0

Մարդկությանը բնորոշ են 2 առանձնահատուկ գծեր. վատ հիշողություն և ավելորդ ինքնավստահություն: Էվոլյուցիայի տեսակետից այս որակները տալիս են մեզ առավելություն` կենդանի մնալու համար:

Եվ հնարավոր է, որ հենց այս որակներն են հանգեցնում այն բանին, որ մենք մոռանում ենք. մենք Երկրի առաջին բնակիչները չենք և մարդը միշտ այնպիսին չի եղել, ինչպես հիմա: Հայրուրավոր հազար տրաիներ «մարդ» տեսակը բնակվում է մեր մոլորակում, իսկ նրա ներկայացուցիչները անընդհատ և աննկատ փոփոխվում են` հարմարվելով միջավայրի պահանջներին:

Շատ կցանկանայինք մեկ աչքով տեսնել ապագան, որպեսզի իմանայինք, թե ում կվերածեն մարդկանց այս բոլոր գաջեթները, հարմարանքները, հարմարավետ տաք տները, որոնք մեր նախնիները նույնիսկ երազու չեն տեսել, անվերջ սթրեսները և մեր բարդ ժամանակակից աշխարհի տագնապները: Ինչպիսի՞ն նրանք կլինեն ապագայի մարդիկ: Հայտնի չէ: Բայց հայնտի է, թե ինչպիսին են եղել մարդիկ անցյալում:

1. Հմուտ մարդ (Homo habilis)

Հոմո ցեղի առաջին ներկայացուցիչը: Ապրել են 2.6-2.5 մլն տարի առաջ:

2. Ռուդոլֆյան մարդ (Homo rudolfensis)

Մարդկանց տեսակ, որոնք անցումային աստիճան են հմուտ մարդուց դեպի Էրեկտուս (ուղիղ քայլող մարդ): Ապրել են 2.0-1.78 մլն տարի առաջ:

3. Աշխատող մարդ (Homo ergaster)

Մարդկանց տեսակ, որոնք առաջացել են Աֆրիկայում 1.8 մլն տարի առաջ, Homo habilis-ի կամ Homo rudolfensis-ի էվոլյուցիայի արդյունքում:

4. Ուղիղ քայլող մարդ (Homo erectus)

Մարդկանց տեսակ, որոնք դիտարկվում են որպես ժամանակակից մարդու անմիջական նախնիներ:

5. Ֆլորեսկյան մարդ (Homo floresiensis)

Մարդկանց թզուկ տեսակ: Անվանվում են նաև «հոբիտներ»:

6. Մարդ նախակարապետ (Homo antecessor)

Մարդկանց բրածո տեսակ, որը գոյություն է ունեցել 1.2 միլիոնից մինչև 800 հազար տարի առաջ: Homo antecessor-ը համարվում է Եվրոպայի ամենահին տեսակը:

7. Հեյդելբերգյան մարդ (Homo heidelbergensis)

Ուղիղ քայլող մարդու եվրոպական տարատեսակ, որն ապրել է Եվրոպայում 800-345 հազար տարի առաջ:

8. Ռոդեզիական մարդ (Homo rhodesiensis)

9. Մարդ Չեպրանոյից (Homo cepranensis)

«Չեպրանոյից մարդու» ամենահավանական տարիքը 450 հազար տարեկանն է:

10. Վրացական մարդ (Homo georgicus)

Մարդու տեսակ, որոնց մնացորդները գտնվել են Վրաստանի տարածքում:

11. Դենիսովյան մարդ

Դեռ 40 հազար տարի առաջ դենիսովցիները ապրել են այն վայրերում, որտեղ բնակվել են նեանդերթալցիները և ժամանակակից մարդիկ:

12. Նեանդերթալյան մարդ (Homo neanderthalensis)

Վերջին նեանդերթալցիները ապրել են 25-30 հազար տարի առաջ:

13. Կրոմանիոնյան մարդ

Հայտնվել են նեանդերթալցիներից բավականին ուշ և որոշ ժամանակ գոյություն են ունեցել նրանց հետ (40-30 հազար տարի առաջ):

14. Ավագ բանական մարդ (Homo sapiens idaltu)

Բրածոյի տարիքը մոտավորապես 154-160 հազար տարեկան է: