Գլխավոր Դեսից-դենից Ինչպես մեկընդմիշտ ազատվել մանիպուլյացիայից

Ինչպես մեկընդմիշտ ազատվել մանիպուլյացիայից

860
0

Բոլոր մարդիկ էլ այս կամ այն աստիճանով մանիպուլյացիայի են ենթարկում միմյանց: Հոգեբանորեն կանայք ավելի հակված են մանիպուլյացիայի, քան տղամարդիկ: Ինչպե՞ս խուսափել դիմացինի նեգատիվ ազդեցությունից, որը ստիպում է քեզ անել այն, ինչը չես ցանկանում: Դրա համար պետք է երկու բան հասկանալ՝

  1. Քո ո՞ր զգացմունքների վրա է աշխատում մանիպուլյատորը:
  2. Ի՞նչ տեխնիկա է նա կիրառում:

Դրանից հետո ընտրել պատասխանելու ավելի հարմար եղանակ: Մանիպուլյատորը կարող է լինել ով ասես՝ ղեկավար, սիրած տղամարդ կամ կին, ծնողներ, ընկեր, ընկերուհիներ: Ինչպիսի՞ թակարդների մեջ են ավելի հաճախ ընկնում կանայք.

Կանացիություն

Ներկայումս շատ նորաձև է կնոջ կանացիությունը: Առանց դրա դու իսկական կին չես: Այս թակարդն ընկնում են կանանց երկու տեսակ՝ ինքնավստահություն չունեցողներն ու նրանք, ովքեր ձգտում են բացահայտել իրենց անձը: Սովորաբար, նման մարդիկ ընկնում են երկու տիպի թակարդ.

– Դու բավարար կանացի չես, նշանակում է՝ պետք է կատարես ցուցակի 50 կետերը, որպեսզի այդպիսին դառնաս:

– Դու այնքան կանացի, գեղեցիկ ու խելացի ես, բայց պետք է ևս 50 կետ կատարես այն 50-ի հետ, որոնք հիմա կատարում ես:

Մի հեռացիր քո իրական բնությունից: Քեզ փոխել ցանկացող տղամարդը երբեք գոհ չի լինի արդյունքից: Նա միշտ նոր բաներ կառաջարկի, իսկ դու ինքդ քեզ մերժելու գնով դրանք կատարելիս՝ կընկնես սթրեսի մեջ և ձեռք կբերես տարբեր հիվանդություններ: Եղիր բնական ու մի վախեցիր կարծիքդ արտահայտելուց:

Մեղքի զգացում

Սկզբում այն առաջացնում են ծնողներդ, հետո՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են՝ ղեկավար, գործընկերներ, երեխաներ, ընկերներ: Թակարդը՝ քո մասին ծայրահեղորեն դատելն է.

-Քո պատճառով մենք ձախողեցինք նախագիծը

-Ես քեզ նվիրեցի լավագույն տարիներս, իսկ դու…

Այս եղանակով դու պետք է ինչ-որ բան անես՝ մեղքի զգացումից դրդրված, որն առաջացնում են նմանատիպ բառերը: Դիմակայելու միջոցը չարդարանալն է: Հավատա ինքդ քեզ, քո մտքերին ու գործողություններին:

Վախի զգացում

Ամենահներից մեկը: Գենետիկորեն կազմավորվում է՝ որպես պաշտպանական մեխանիզմ, և մեզ վրա ազդեցությունը մեծացնում դեռ փոքր հասակում՝ վախեցնելու միջոցով (շունը կկծի, մեքենայի տակ կընկնես, գետում կխեղդվես, և այլն), ու ապրում է մեր հոգու խորքում՝ սև մտքերի ձևով, որոնք սկսվում են «իսկ եթե» արտահայտությամբ:

Այս թակարդը գցելիս՝ քեզ սպառնում են հետևյալ կերպ. եթե չանես այն, ինչ ես եմ ուզում, կկորցնես ինչ-որ թանկագին բան: Դու ինչ-որ բան անելու պարտավորվածություն ես զգում, որովհետև վախենում ես հետևանքներից: Մի վախեցիր, մոռացիր քո վախերի մասին, որովհետև դրանք ոչ մի հիմք չունեն:

Բարոյականություն

Դա այն թակարդն է, որով քեզ փորձում են նեղացնել՝ գնահատական տալով արարքներիդ, օրինակ, երբ ասում են.

– Անբարոյականություն է քո կողմից՝ աշխատանքից տուն գնալ 18:00-ին, երբ բոլորը դեռ աշխատում են:

– Բարոյական աղջիկներն իրենց այդպես չեն պահում…

Հարցը բարոյականության քո անձնական ընկալման ու որոշումներ կայացնելու ունակության մեջ է. լինել այնպիսին, ինչպիսին կա՞ս, թե՞ ենթարկվել մանիպուլյատորի սկզբունքներին:

Կարևոր երևալու ցանկություն

Ցանկանում եք տպավորություն գործել ու կարևոր երևալ ուրիշների աչքերին: Հանուն դրա շատերը պատրաստ են օր ու գիշեր աշխատել՝ քնելով ընդամենը 4-5 ժամ, միայն թե աշխատավայրում իրենց գովեն:

Բացի թվարկածներից, կան նաև այլ բաներ, որոնք կարող են օգտագործվել մանիպուլյատորի կողմից՝ խանդ, նախանձ, պարտքի զգացում, վստահություն, հպարտություն, արդարության զգացում, և այլն:

Վարժություն ձեր հոգու այն լարերի համար, որոնց վրա ինչ-որ մեկը կարող է խաղալ:

Վերցրու մաքուր թուղթ ու բաժանիր երեք մասի.

Ես պետք է… – ցույց կտա քո ներսի նեգատիվը:

Մյուսները պետք է… – քո սպասելիքներն ուրիշներից, թե ինչպես ես ընկալում մարդկային հարաբերությունները:

Բոլորը պետք է իմանան և հիշեն, որ… -այս ցուցակում դու կգրես քո անհատական արժանիքները:

Դրանք հենց հոգուդ այն լարերն են, որոնցով քեզ «խեղճացնում» են այլ մարդիկ:

Ի՞նչ անել

Հստակեցրու քեզ համար քո անձնական արժեքներն ու կյանքի կանոնները: Հիմա դրանք են քո ներքին օրենքն ու փարոսը: Ոչ ոքի թույլ մի տուր խախտել քո սահմանները: Կատարիր վերը նշված վարժությունը:

Հիմա դու գիտես քո հոգու այն լարերը, որոնք կարող են քեզ հեշտությամբ թակարդը գցել: Սովորիր «ոչ» ասել: «Այո» ասա միայն այն դեպքում, երբ դա չի հակասում քո անձնական արժեքներին ու նպատակներին: