Tert.am-ը գրում է․
Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանը նեկայացրեց վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Նա նշեց, որ հաշվի առնելով վերոշարադրյալը` անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որում հստակ շարադրվել են տեղակայման վայրերը: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» վարչապետի որոշումը, որի 7-րդ կետում նշված է, որ աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1:
Արձագանքելով նախագծին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցը հանրային հետաքրքրություն է ներկայցնում:
«Տվյալ որոշումը ընդունում ենք օրենքի պահանջը կատարելու համար: Ուզում եմ արձանագրել, որ տարօրինակ իրավիճակում ենք, երբ վարչապետը 2 շենքում է տեղակայվում, տարօրինակ իրավիճակ է լինում, և մենք ամենևին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել»,-ասաց նա և նշեց, որ կարծիքներ են հնչում, թե հայտնվել են կառավարությունում և մոռանում են, թե ինչ են քննադատել ժամանակին;
«Այն, ինչ քննադատել ենք, իրականություն կդարձնենք, և կարծում եմ, որ հարցերին ոչ թե աձնավորված մոտեցում պետք է ցուցաբերել այլ ինստիտուցիոնալ»,-ասաց նա և նշեց, որ ժամանակի ընթացքում Բաղրամյան 26-ի նստավայրը կվերադարձնեն նախագահի աշխատակազմին:
Ամբողջական հոդվածը կարդացեք աղբյուր կայքում: