Ռուսական պորտալներից մեկում իմաստուն մարդու հրաշալի կանոններ ենք հայտնաբերել և շտապում ենք ձեզ ներկայացնել դրանք, որովհետև կարծում ենք, որ բոլորը պիտի ծանոթանան դրանց:
Ավելի շատ լռել:
Երբեք ոչինչ ուղղակիորեն չհարցնել:
Սեփական մտքերն ուրիշների գրքերում ի ցույց չդնել (չգրել լուսանցքներում):
Իմաստուն մարդը երբեք ոչ մեկին չի պատմի իր իրական մտադրությունների մասին:
Գլուխգովանությունը նախանձ է առաջ բերում (էներգետիկ հզոր հոսք), որը գլուխգովանին կորուստներ է բերում: Մարդիկ իրենց էությամբ նախանձ են: Նախանձը, որն ամենազորավոր հույզերից մեկն է, Տիեզերքի հզոր հակազդեցությունն է առաջ բերում:
Խորամանկությունը հանգամանքներից օգտվելու կարողությունն է: Իմաստնությունը՝ իմանալ, թե ինչպես, որտեղ, ինչից օգտվել:
Իմաստուն մարդը խոսքի մեջ երբեք վիրավորանքներ չի օգտագործում:
Իմաստուն մարդիկ իրար խաղաթղթերը չեն բացում անհաղորդյալների առաջ:
Իմաստուն մարդիկ ջանում են իրենց հնարավորությունների առավելագույնն օգտագործել նույնիսկ փոքր նպատակների հասնելու համար, որ մարզական վիճակը չկորցնեն: Նույնիսկ փոքր բաների վրա մարզվում են մեծ գործեր անելու (նշվածը չի վերաբերում կապերն օգտագործելուն. իմաստուն մարդիկ մանր նպատակների համար իրենց կապերը չեն օգտագործում):
Իմաստուն մարդը միշտ ձեռքի տակ ունի ամեն անհրաժեշտը կարևոր գործերի համար: Իմաստուն մարդը ջանում է մի քանի քայլ առաջ հաշվարկել իրավիճակը:
Իմաստուն մարդը միշտ հաշվի է առնում ուրիշի կարծիքը, բայց իր կարծիքից երբեք չի հրաժարվում: Միայն ճշմարտությանը հանդիպելիս խմբագրում է իր կարծիքը:
Իմաստուն մարդիկ միշտ ջանում են հետևել նշաններին և երբեք բաց չեն թողնում ձեռք բերված գիտելիքներն օգտագործելու հնարավորությունը:
Իմաստուն մարդիկ հետևում են իրենց առողջությանը և չեն փչացնում առողջությունը կեղծ նպատակների հետևից վազելով:
Իմաստուն մարդու կյանքում անհաջողություններ չեն լինում, այլ միայն՝ փորձառություն, երբեմն՝ բացասական:
Իմաստուն մարդիկ ցանկացած հարց լուծում են իրար մեջ, առանց երրորդ անձի ներգրավման (իմաստուն մարդիկ ամբոխի մեջ աղմուկ չեն բարձրացնում):
Ցանկացած իրավիճակ ճիշտ ընկալելու համար առավելություններ են փնտրում, իսկ հետո ստուգում՝ դրանում բացասական կողմեր եղե՞լ են: