Գլխավոր Դեսից-դենից «Մենք մոտենում ենք անդառնալի կետին». Պավել Գլոբան ասել է, որ հոկտեմբերի 25-ը...

«Մենք մոտենում ենք անդառնալի կետին». Պավել Գլոբան ասել է, որ հոկտեմբերի 25-ը վտանգավոր ժամանակ է լինելու մարդկության համար

1253
0

Հայտնի աստղաբան Պավել Գլոբան տագնապալի կանխատեսում է արել։ Նա ասել է, որ շուտով մարդկությանը սպասում են սաստիկ ցնցումներ։

Աստղաբանն ասել է, որ այս ամիս խավարումների միջանցք է լինելու։ Ինչպես նշում է Գլոբան, այս ժամանակը իր դերն է ունենալու ոչ միայն մարդկության, այլև բոլորի կյանքում։ «Մենք մոտենում ենք անդառնալի կետին: Խավարման միջանցքը կբացվի Արեգակի վրա՝ հոկտեմբերի 25-ին և կավարտվի Լուսնի վրա՝ նոյեմբերի 8-ին: Սա կլինի ամենավտանգավոր ժամանակահատվածը բոլորի համար», – վստահեցնում է Գլոբան։

Այդ ամբողջ ընթացքում իրենց ուժը ցույց կտան երկու մոլորակ՝ Պլուտոնը և Մարսը: Պլուտոնը համարվում է ժողովրդին կառավարելու, միջուկային էներգիայի, միջուկային աղետների և պայթյունների խորհրդանիշ։ Մոլորակը տեղի ունեցողի մեջ կներառվի հզոր ասպեկտով։

Մարսը, որը համարվում է կոնֆլիկտների ու ագրեսիայի խորհրդանիշ, ռետրոգրադ կդառնա։ Արդյունքում շատերը կդառնան բռնկուն և դյուրագրգիռ։

«Գալիս է աշխարհի վերաբաշխումը, և դա կազդի բոլորի վրա: Մի շարք վերափոխումներ: Փորձության երկու շաբաթ, ինչպես «երկնային քննությունը», սկսում են գործել կարմայի օրենքները, գալիս է հատուցումը: Դա կլինի: Դա լուրջ փորձություն կլինի շատերի համար, ամփոփում է աստղագուշակը։