Գլխավոր Դեսից-դենից 15 դիպուկ արտահայտություններ ֆիլմերից, որոնք կսովորեցնեն Ձեզ սիրել կյանքը

15 դիպուկ արտահայտություններ ֆիլմերից, որոնք կսովորեցնեն Ձեզ սիրել կյանքը

4838
0

Լավ ֆիլմերում և սերիալներում հաճախ կարելի է լսել արտահայտություններ, որոնք ստիպում են մտածել: Մենք ընտրել ենք Ձեզ համար լավագույնները:

1. «Դուք նկատել եք, որ նույնիսկ անտուն շները արձագանքում են սուլոցին. նրանք նույնպես ուզում են, որպեսզի իրենց ինչ-որ մեկը կանչի»:
«Կոլլեկտոր»

2. «Չարժե կյանքը տալ հիմար արքայի համար»:
«Տրոյա»

3. «Հաղթական ռազմավարությունը երբեմն զոհեր է նախատեսում»:
«Շերլոք Հոլմս»

4. «Քանի դեռ դու կարող ես շնչել, դու պայքարում ես: Դու շնչում ես: Դու ապրում ես»:
«Փրկվածը»

5. «Առաջ ես վախենում էի կորցնել հիշողությունս, բայց հիմա երջանիկ կլինեի մոռանալ ինչ-որ բան: Մոռացկոտությունը խաղաղություն է նվիրում: Պետք է կարողանալ մոռանալ»:
«Հաննիբալ»

6. «Լավ կնոջ կողքին տղամարդն էլ կարող է մարդ դառնալ»:
«Փնտրեք կնոջը»

7. «Ինձ կկարոտե՞ս: Դժբախտաբար, այո»:
«Շերլոք Հոլմս»

8. «Երբ զգացմունքներն անկեղծ են, դու չես կարող ուղղակի շրջվել»:
«Վամպիրի օրագրերը»

9. «Սուտը շատ ստեղծագործ գործընթաց է: Ճշմարտությունը շատ ավելի պրիմիտիվ է»:
«Դոկտոր Հաուս»

10. «Ուժը ճշմարտության մեջ է: Ով ճիշտ է, նա էլ ավելի ուժեղ է»:
«Եղբայր 2»

11. «Ավելի լավ է վիճեմ քեզ հետ, քան սիրով զբաղվեմ ուրիշի հետ»:
«Վարձով փեսացուն»

12. «Մեր ժամանակներում շատ դժվար է ապացուցել մարդուն, որ նա իսկապես քեզ համար շատ թանկ է»:
«ДyxLеss»

13. «Յուրաքանչյուրի մեջ ինչպես՝ լավ և լուսավոր, այնպես էլ՝ մութ կողմ կա: Գլխավորն այն է, թե որն ես դու ընտրել: Դա որոշում է ամեն ինչ»:
«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը»

14. «Նա դուր է գալիս քեզ, դու՝ նրան: Դե եղեք միասին: Ախր այնքան հեշտ է լինել երջանիկ»:
«Ինչպես ես հանդիպեցի Ձեր մայրիկին»

15. «Ոչինչ Ձեզ մի արգելեք: Ոչ ոք ոչինչ չի իմանա»:
«Դորիան Գրեյ»