Գլխավոր Դեսից-դենից 44-օրյա պատերազմի մասնակից արցախցի մայրիկը`«Միսիս Եվրոպա 2022» մրցույթի 2-րդ հորիզոնականում

44-օրյա պատերազմի մասնակից արցախցի մայրիկը`«Միսիս Եվրոպա 2022» մրցույթի 2-րդ հորիզոնականում

3192
0

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած `«Միսիս Եվրոպա 2022» մրցույթին Հայաստանը ներկայացրել է մոդել Վերա Սաֆարյանը`զբաղեցնելով 2-րդ տեղը, հայտնում է «Դիզակ» թերթն իր ֆեյսբուքյան էջում:

Մրցույթին մասնակցելու առաջին պայմանն ամուսնացած լինելն ու երեխաներ ունենալն է: Վերան ամուսնացած է, ունի մեկ որդի:

«Ինձ համար պատիվ էր `«Միսիս Եվրոպա 2022» մրցույթին իմ երկիրը ներկայացնելը… շնորհակալ եմ ծնողներիս՝ իմ կյանքի համար», – իր ֆեյսբուքյան էջում գրել է գեղեցկուհին:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրել է մոդել,…

Опубликовано ԴԻԶԱԿ թերթ газета ДИЗАК Суббота, 15 октября 2022 г.

Գեղեցկուհին ծնունդով Հադրութից է՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակցի դուստր, ով չի հասցրել տեսնել նրա ծնվելը: 2020 թվականին գեղեցկուհին մասնակցել է 44-օրյա պատերազմին: