Գլխավոր Դեսից-դենից «Աշխարհի ամենակեղտոտ մարդը» մահացել է այն բանից հետո, երբ լողացել է

«Աշխարհի ամենակեղտոտ մարդը» մահացել է այն բանից հետո, երբ լողացել է

2979
0

Իրանցի ճգնավորը, ում «աշխարհի ամենակեղտոտ մարդ» են անվանում, մահացել է 94 տարեկան հասակում՝ ընդամենը ամիսներ անց այն բանից, երբ տասնամյակների ընթացքում առաջին անգամ լողացել է:

Ամու Հաջին կամ «քեռի Հաջին» մահացել է կիրակի օրը։ Նա տարիներ շարունակ համառորեն խուսափել է թարմ սննդամթերքից և լողանալուց՝ հավատալով, որ «եթե լողանա, կհիվանդանա», հաղորդում է ԻՌՆԱ պետական լրատվական գործակալությունը:

Գյուղացիները մի քանի ամիս առաջ Հաջիին համոզել են լողանալ, թեև նախորդ փորձերը ձախողվել էին։

Հաղորդվում է, որ տարիներ առաջ նա մի անգամ դուրս է ցատկել մեքենայից ու փախել, որպեսզի չլողանա գետում:

Ասում են, որ տղամարդը հասել է պատկառելի տարիքի, չնայած սնվել է ճանապարհին վրաերթի ենթարկված կենդանիներով և միաժամանակ մի քանի ծխախոտ է ծխել: