Ինչպիսի՞ն կլինի նոյեմբերը Ձեզ համար: Բացահայտում է հորոսկոպը․
ԽՈՅ
Նոյեմբերի սկիզբը կարող է վշտացնել: Այդ հատվածում հին ծրագրերին հետևելը դժվար կլինի. ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, նոր բան մտածել: Որոշ Խոյեր կհասկանան, որ զուր հույսեր են փայփայել, խաբված են եղել կամ խճճվել են սեփական պատրանքների մեջ: Իրավիճակը ճիշտ գնահատելու, ոչ միայն առաջ եկած դժվարությունները, այլև նոր հնարավորությունները տեսնելու համար ձեզ որոշ ժամանակ է պետք գալու:
Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ամսվա կեսը ձեզ համար ավելի հաջող կդասավորվի: Այն բարենպաստ կլինի աշխատանքի համար: Հնարավոր է առաջընթաց մի գործում, որին մեծ ուժեր եք նվիրել: Այդ հատվածում ընդունած որոշումները ճիշտ կլինեն. դրանց շնորհիվ ձեր կյանքը կհեշտանա: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Ընտանեկան տարաձայնությունները կմնան անցյալում, սիրելիի հետ լեզու գտնելը ավելի հեշտ կլինի:
Չեն հիասթափեցնի նաև նոյեմբերի վերջին օրերը: Դրանք հարմար կլինեն գնումների և գործարքներ կնքելու, ֆինանսական հարցերը լուծելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր, եկամուտների նկատելի աճ:
ՑՈՒԼ
Նոյեմբերի առաջին օրերն առանց դժվարությունների չեն անցնի: Բայց այդ հատվածում առաջացած խնդիրները դուք արագ կլուծեք: Այստեղ շատ օգտակար կլինի վաղուց սովորածը: Ձեր գիտելիքները պետք կգան նաև շրջապատողներին: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կասկածել են ձեր գիտելիքների և փորձի վրա, կփոխեն իրենց կարծիքը:
Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Նոյեմբերի մեծ մասը ձեզ համար հաջող կլինի: Ամիսը հարմար կլինի մասշտաբային ու երկարաժամկետ նախագծեր ստանձնելու համար: Դուք գլուխ կհանեք մտածածից, սկսածը կես ճամփին չեք թողնի: Ձեր կողքին հուսալի մարդիկ կլինեն: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ժամանակի ընթացքում իսկական ընկերության կվերաճի:
Դուք շատ բաների նորովի կնայեք, գլուխ կհանեք բարդ ու խճճված թվացողից: Շատ Ցուլերի համար նոյեմբերի երրորդ կեսը կապված կլինի փակուղուց դուրս գալու, անհույս թվացող իրավիճակի հաջող հանգուցալուծման հետ: Հավանական են հաջող ուղևորություններ: Այդ հատվածը հարմար կլինի նաև տեղափոխության համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Նոյեմբերի սկիզբն անհանգիստ կանցնի: Այդ հատվածում հավասարակշռությունը պահպանելը դժվար կլինի, ոչ բոլորը կկարողանան խուսափել դատարկ շտապողականությունից: Այս շրջանը հատկապես բարդ կլինի ստեղծագործ աշխատանքով զբաղվողների համար. կենտրոնանալը դժվար կլինի, կկասկածեք ձեր կատարած ընտրության վրա: Շատ բան կախված կլինի ձեր շրջապատից: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնք ձեզ ոգեշնչում ու աջակցում են:
Կուրախացնի ամսվա կեսը: Դա անսովոր գաղափարների ժամանակ է լինելու: Կուզենաք դրանք հնարավորինս արագ կյանքի կոչել, և նման հնարավորություն դուք կունենաք: Սակայն չարժե դրա պատճառով կիսատ թողնել այն գործերը, որոնցով դրանից առաջ էիք զբաղվում: Աշխատեք դրանք ավարտին հասցնել, համոզվեք, որ ոչ մի բան բաց չեք թողել: Եթե այդպես չվարվեք, ապա հետո կարող են դժվարություններ առաջանալ:
Նոյեմբերի վերջին օրերին աշխատեք ավելի ուշադիր լինել: Այդ հատվածը հաստատ հարմար չի լինելու կասկածելի գործարքներ կնքելու, ռիսկային նախաձեռնություններին մասնակցելու համար: Աշխատեք պահի ցանկություններին չտրվել, հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին: Ձեր մեջ ուժ գտեք դիմակայելու գայթակղություններին, վտանգի մի ենթարկեք ձեզ համար թանկ բաները:
ԽԵՑԳԵՏԻՆ
Նոյեմբերի սկզբին աշխատանքի և բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կհայտնվեն: Որոշ Խեցգետիններ եկամուտները մեծացնելու անսպասելի եղանակ կգտնեն կամ գործարքներ կկնքեն, որոնք շահույթ կբերեն: Այդ հատվածը հաջող կլինի նաև գործնական հարաբերությունների տեսանկյունից: Հավանական են պիտանի ծանոթություններ: Հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնք կարող են օգնել ձեր ծրագրերի իրագործման հարցում: Սակայն նկատի ունեցեք, որ նրանց աջակցությունն անշահախնդիր չի լինելու:
Ավելի ուշ բարենպաստ օրեր կգան ոչ ֆորմալ շփումների, նոր ծանոթությունների համար: Հավանական են հանդիպումներ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Կարող են հարաբերություններ սկսվել, որոնք արագ կզարգանան, վառ հույզեր կպարգևեն: Լսեք ինտուիցիային, որը կօգնի մոտեցում գտնել ձեզ դուր եկած մարդուն:
Նոյեմբերի վերջին օրերը անհանգիստ, բայց շատ արդյունավետ կլինեն: Դրանք հարմար կլինեն գաղափարներով կիսվելու, ծրագրերը քննարկելու, համախոհներ փնտրելու համար: Հնարավորություն կունենաք մասնակցել հետաքրքիր միջոցառումներին ու ցույց տալ ձեզ: Այդ հատվածը բարենպաստ կլինի ուսման, ստեղծագործելու, հասարակական ելույթների համար: Ձեր արարքներն ու խոսքերը մեծ ուշադրություն կգրավեն, բայց դա ձեզ չի ստիպի հուզվել:
ԱՌՅՈՒԾ
Նոյեմբերի սկիզբը բարենպաստ կլինի գործնական բանակցությունների համար: Այդ հատվածում շատ Առյուծներ աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան կամ կստանձնեն հեռանկարային ու խոստումնալից նախագծերի իրագործումը: Հիշեք, որ պետք է ուշադիր լինել փաստաթղթերի ձևակերպմանը, թույլտվությունը ժամանակին ստանալուն և այդպես շարունակ: Դուք սովորականից հաճախ պիտի գործ ունենաք պետկազմակերպությունների հետ: Բայց դրա համար մի անհանգստացեք, քանի որ բոլոր հարցերը բարեհաջող լուծում կստանան:
Ամսվա կեսին աշխատեք խուսափել երկիմաստ իրավիճակներից, բամբասանքների առիթներ չտալ, հեռու մնալ այն մարդկանցից, որոնց հեղինակությունը ձեզ կասկածելի է թվում: Ինչքան քիչ շրջապատողները ձեզ վրա ուշադրություն դարձնեն, այնքան լավ: Վատ մի զգացեք ստվերում մնալուց. այդպես ավելի հեշտ գլուխ կհանեք գործերից:
Նոյեմբերի վերջին օրերը լավը կլինեն: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք հաջողությամբ կավարտեք բարդ գործերը, գլուխ կհանեք նրանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Պայմանները հաջող կլինեն, ձեր խնդիրն էլ խուճապի չմատնվելն ու իրավիճակից օգտվելը, ժամանակին գործելը կլինի: Ինտուիցիան ցույց կտա, թե երբ և ինչ է պետք ձեռնարկել:
ԿՈՒՅՍ
Համառությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն ձեզ հաջողության հասնել ամսվա սկզբին: Դա լավ ժամանակ է լինելու աշխատանքի համար և կարևոր չէ՝ կկենտրոնանաք արդեն ծանոթ գործերի վրա, թե նոր բան կստանձնեք: Հավանական է հաջողությամբ լուծվեն իրավաբանական հարցերը, չեն բացառվում դրամական մուտքերն ու հաջող գործարքները: Հավանական են գրավիչ գործնական առաջարկներ, որոնցից մեկը կարող է ձեր կարիերայում նոր փուլի սկիզբ դառնալ:
Ամսվա առաջին կեսը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, դուք հեշտությամբ կպայմանավորվեք կարևոր գործերի, ընդհանուր ծրագրերի մասին: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, և դուք ձեր շանսը բաց չեք թողնի:
Ամսվա երկրորդ կեսը հազիվ թե առանց դժվարությունների անցնի: Սակայն չարժե կիսատ թողնել սկսածը, հրաժարվել ծրագրերից: Կարելի է իրավիճակը դեպի լավը փոխել, բայց դրա համար պիտի գործեք, այլ ոչ թե ձեռքերը ծալած նստեք:
Աշխատեք հանգստություն ու լավատեսություն պահպանել, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Այդպես դուք կարող եք խուսափել և՛ ընտանեկան վեճերից, և՛ աշխատանքային կոնֆլիկտներից: Լավ է հեռու մնաք այն մարդկանցից, որոնք ձեզ հանում են հավասարակշռությունից իրենց քննադատություններով, անտեղի խորհուրդներով կամ վիրավորական կատակներով:
ԿՇԵՌՔ
Նոյեմբերի սկզբին շատ բան լավ կստացվի: Ժամանակը զուր մի վատնեք, քանի որ մեծ հաջողության հասնելու շանս կա: Սկսեք ամենակարևորից, մի հետաձգեք լուրջ հարցերի լուծումը: Սա հարմար շրջան է լինելու գործերում նախաձեռնող լինելու, ունակությունները ցույց տալու համար: Նախկինում ձեզ թերագնահատող, ձեր տաղանդներին կասկածող մարդիկ կփոխեն իրենց կարծիքը: Չի բացառվում՝ ձեզ հետ ուզենան ընկերանալ ոչ վաղ անցյալի մրցակիցները: Լավ ուսումնասիրեք, հետևեք այդ մարդկանց. նրանք կարող են ձեզ համար օգտակար լինել:
Ամսվա կեսը դուր կգա այն Կշեռքներին, որոնք վերջին ժամանակներս շատ են մտածել ամենամտերիմների հետ իրենց հարաբերությունների մասին: Նրանք գլուխ կհանեն սեփական զգացմունքներից, կհասկանան, թե ինչ կա ուրիշների հոգում: Պարզ կդառնա, թե ինչու են իրականում կոնֆլիկտներ առաջ եկել և ինչ է պետք անել, որպեսզի դրանք անցյալում մնան: Միաժամանակ դուք չեք մոռանա աշխատանքի մասին. դրանում կկարողանաք նշանակալի հաջողությունների հասնել:
Աշխատեք ուշադիր լինել ամսվա վերջին: Այդ հատվածը շատ գործերում զգուշություն, ինչպես նաև մասնագիտական հարաբերություններին ընտրողական մոտեցում է պահանջելու: Ինչով էլ զբաղվեք, աշխատեք խուսափել չարդարացված ռիսկից: Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք այդ շրջանում ցուցաբերած զգուշության ու շրջահայացության համար:
ԿԱՐԻՃ
Ամսվա սկիզբը հազիվ թե անցնի առանց թեժ վեճերի: Դրանց համար ամենաշատ առիթները կստեղծվեն աշխատավայրում: Աշխատեք ձեր տեսակետը հանգիստ ու հստակ պաշտպանել. այդպես դուք բոլորին ձեր ճշմարտացիությունը ապացուցելու ավելի մեծ շանսեր կունենաք: Մի մոռացեք և ուշադիր լսեք նրանց, ովքեր համաձայն չեն ձեզ հետ. այդպես օգտակար բան իմանալու, պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կունենաք: Հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Սպոնտան գնումներից խուսափեք, քանի որ դրանք հազիվ թե հաջող լինեն:
Ամսվա երկրորդ կեսը հաջողություններ է խոստանում գործերում: Արագ գործեք, և դուք սպասվածից մեծ հաջողության կհասնեք: Բարդ աշխատանքից դուք լավ գլուխ կհանեք, նույնիսկ եթե այն ձեզ համար լրիվ նոր լինի: Հեշտությամբ կտրվի ուսումը, բարդ թեմաներից գլուխ հանելու համար ձեզ շատ ժամանակ պետք չի գա: Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում, օրինակ՝ առաջին քայլն անել դեպի ձեզ վաղուց դուր եկող մարդը կամ խոստովանել զգացմունքները:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Ամիսը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն ղեկավար Աղեղնավորների նկատմամբ, չնայած՝ նշանի մյուս ներկայացուցիչներն էլ կարող են գործերում իսկական բեկման հասնել, եթե համառ լինեն: Դուք կզգաք, որ պատրաստ եք լուրջ որոշումներ ընդունել, ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը: Լուրջ առաջադրանքները ձեզ չեն վախեցնի: Նույնիսկ եթե խոչընդոտներ առաջանան, դուք կհասնեք ձեր նպատակին:
Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Ճիշտ է, դրական փոփոխություններն այստեղ ձեր ուզածի նման արագ տեղի չեն ունենա: Համբերատար եղեք ու բաց մի թողեք նախաձեռնող լինելու, ձեզ համար թանկ մարդկանց ինչ-որ բանով ուրախացնելու հնարավորությունը: Նոյեմբերը հարմար կլինի ձեր ընտանիքի համար կարևոր գործերը սկսելու համար:
Լավ է չհետաձգեք լուրջ գործերը. ամսվա առաջին կեսին դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի: Ինչքան նոյեմբերի վերջ մոտենա, այնքան դժվար կլինի հանգստություն պահպանելը: Դուք կարող եք անհանգստանալ դատարկ բաների պատճառով, հուզվել, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Նոյեմբերի սկիզբը կուրախացնի: Շատ Այծեղջյուրների համար այդ հատվածը կապված կլինի կարևոր բացահայտումների, նոր հնարավորությունների ու հաճելի իրադարձությունների հետ, որոնք ձեզ նոր գաղափարներ կտան: Այդ հատվածը բարենպաստ կլինի ուսման և ստեղծագործելու համար: Հնարավոր է՝ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չեք էլ կռահել: Մի վախեցեք անսովոր առաջարկներին համաձայնությամբ պատասխանելուց. դրանք քիչ չեն լինի:
Դրական միտումների ազդեցությունը առավել նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Բայց աշխատավայրում էլ շատ բան հաջող կդասավորվի: Կարևոր կլինի խուճապի չմատնվելը, նախաձեռնող լինելը: Ձեր փորձն ու գիտելիքները շատ տեղին կլինեն, իսկ խորհուրդները շատ պետք կգան շրջապատողներին:
Նոյեմբերի երկրորդ կեսը նույնպես բարենպաստ կլինի: Այն ավելի հանգիստ կանցնի, դուք բավարար ժամանակ կունենաք հետաքրքիր գործերով զբաղվելու, նոր ծանոթներին հանդիպելու և նույնիսկ ոչ մեծ ճամփորդության մեկնելու համար:
Դա անսովոր զուգադիպությունների, զարմանալի պատահարների ժամանակ է լինելու: Հնարավոր է դրանք օգնեն հասկանալ, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում ու նույնիսկ կհուշեն, թե ինչպես է լավ դա անել:
ՋՐՀՈՍ
Նոյեմբերի սկզբին ձեզ շատ պետք կգա ինքնատիրապետումը պահպանելու ունակությունը: Շրջապատողները կարող են փորձել ձեր համբերությունը, կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել. նախկինում ձեռք բերած փորձը պետք կգա դրանում: Դրա շնորհիվ դուք չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար հետո պիտի զղջայիք:
Մինչև նոյեմբերի կեսը արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Լավ է խոշոր գնումներ չանեք, եթե դրանք նախապես չեք ծրագրել, կասկածելի գործարքներ չկնքեք ու ռիսկի չդիմեք: Ինչ-որ գործնական առաջարկի համաձայնելուց առաջ լավ մտածեք, ամեն ինչ կշռադատեք:
Ամսվա երկրորդ կեսը ավելի հաջող կլինի: Նոր հորիզոններ կբացվեն, պարզ կդառնա՝ դեպի ուր է պետք շարժվել: Շատ Ջրհոսներ ապագայի ծրագրերում որոշակիություն կմտցնեն: Չի բացառվում սկսեք նոր բան սովորել կամ բարձրացնեք ձեր որակավորումը, ինչը կօգնի մասնագիտական հաջողությունների հասնել:
Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Կգա մտերիմների հետ կարևոր զրույցների, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար հարմար ժամանակը: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կլինի, դուք ժամանակին նախաձեռնող կլինեք, բաց չեք թողնի հաշտվելու հնարավորությունը: Նոյեմբերի վերջը ռոմանտիկ անակնկալներով լի կլինի:
ՁԿՆԵՐ
Լավ է հեշտ հաղթանակների վրա հույս չդնեք: Նոյեմբերը վատ ամիս չի լինելու, բայց անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար համբերատարության կարիք կլինի, և դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Ինչով էլ զբաղվեք, աշխատեք չշտապել: Հետևեք իրադարձությունների զարգացմանը, աշխատեք սպասել հարմար պահին ու նոր միայն գործել: Չի բացառվում հին համախոհների օգնության կարիքն ունենաք: Նրանք հարցեր կունենան ձեզ, այնպես որ՝ պատրաստ եղեք մանրամասն բացատրությունների:
Աշխատեք հետևել ձեր տրամադրությանը: Հուզական դաշտը բավական լարված է լինելու, բայց դուք պիտի հանգստություն պահպանեք: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել, նախապես ծրագրեք հետաքրքիր գործերը, հաճելի ուղևորությունները: Շատ Ձկների համար օգտակար կլինի հին ընկերներին հանդիպելը, անցյալի իրադարձությունները նրանց հետ քննարկելը:
Հակասական տեղեկատվություն կստանաք: Հիշեք, որ անհապաղ արձագանքելը պարտադիր չէ: Դուք հանգիստ ամեն ինչ ստուգելու ու պարզաբանելու, վստահելի մարդկանց հետ խորհրդակցելու համար բավարար ժամանակ կունենաք: Աշխատեք խուսափել չարդարացված ռիսկից ու խաղասեղանին շատ բան չդնել: