Կարևոր ցուցակ, որն արժե պահպանել և կարդալ, երբ ի հայտ են գալիս վատ տրամադրության առաջին ախտանիշերը:
1. Աշխարհում կան նվազագույնը 2 մարդ, որոնց համար դու պատրաստ ես տալ կյանքդ:
2. Նվազագույնը 13 մարդ յուրովի սիրում են քեզ:
3. Միակ պատճառը, ըստ որի՝ ինչ-որ մեկն ատում է քեզ, դա այն է, որ նա ուղղակի ցանկանում է նմանվել քեզ:
4. Քո ժպիտը կարող է երջանկացնել նույնիսկ նրանց, ում դու դուր չես գալիս:
5. Ամեն գիշեր՝ մինչև քնելը, ինչ-որ մեկը մտածում է քո մասին:
6. Ինչ-որ մեկի համար դու ամեն ինչ ես:
7. Նույնիսկ, եթե դու կատարում ես ամենամեծ սխալը կյանքում, դրա հետ նույնպես ինչ-որ լավ բան է գալիս:
8. Երբ մտածում ես, որ կյանքը երես է դարձրել քեզանից, նայիր նրան այլ տեսանկյունից:
9. Միշտ հիշիր, երբ կյանքը մեկ շանս էլ է տալիս, ապա քեզ մոտ ամեն ինչ կստացվի:
10. Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի առավոտյան արթնանաս ափսոսանքներով:
11. Այնպես որ, սիրիր մարդկանց, ովքեր քեզ ճիշտ են վերաբերվել, մոռացիր նրանց, ովքեր դա չեն արել, և հավատա, որ այն ամենը, ինչ կատարվում է, պատճառ ունի:
12. Եթե քեզ հնարավորություն է ընձեռվում, օգտվիր դրանից: Եթե այդ հնարավորությունը փոխում է քո ամբողջ կյանքը, թույլ տուր, որ այդպես էլ կատարվի:
13. Ոչ ոք չի ասել, որ դա հեշտ կլինի: Նրանք ուղղակի խոստացել են, որ դա ինչ-որ բան արժի:
14. Միշտ հիշիր. երբ կյանքը քեզ կիտրոն է հրամցնում, խնդրիր տեկիլա և աղ:
15. Ես կգերադասեմ ստանալ 1 վարդ և բարի խոսք ընկերոջից, քանի դեռ այստեղ եմ, քան ամբողջ վագոն այդ ամենից, երբ ես կգնամ: