Աշնանային խավարման միջանցքը կավարտվի 2022 թվականի նոյեմբերի 8-ին։ Որպես կանոն, այս շրջանը համարվում է բարդ, քանի որ այն ազդում է կենդանակերպի գրեթե բոլոր նշանների վրա։ Փաստն այն է, որ լուսնի և արևի խավարումները տարբեր կերպ են ազդում բոլորի վրա: Աստղագուշակները վստահ են, որ կենդանակերպի 5 համաստեղությունների ներկայացուցիչները կարող են իրենց համար մեծ օգուտով ավարտել այս շրջանը։ Այսպիսով, ո՞վ է լինելու հաջողակը:
Ցուլ
Ավելի համարձակ գործելու հնարավորություն կունենաք։ Արդեն ամսի 7-ից ավելի հանգիստ ու ինքնավստահ կդառնաք։ Բոլոր իրադարձությունները ձեր կողմից կընկալվեն հանգիստ, առանց ավելորդ անհանգստությունների։ Անձնական կյանքում պատրաստ եղեք առաջնորդություն ստանձնելու։ Եթե ցանկանում եք նոր հարաբերությունների մեջ մտնել կամ պահպանել հինը, պետք է մոռանաք հին դժգոհությունների մասին։ Հնարավորություն կունենաք լավ ժամանակ անցկացնել սիրելիի հետ։
Կույս
Դուք ավելի վստահ կդառնաք ինքներդ ձեզ վրա։ Առաջ շարժվելու մոտիվացիա կունենաք։ Նոյեմբերի կեսերին ձեզ հիանալի կզգաք։ Տրամադրվեք դրականին: Դուք կարող եք ամեն ինչ անել: Հնարավոր է՝ ստիպված լինեք զոհաբերել ձեր նպատակի համար: Փորձեք նախապես պլան կազմել, ըստ որի կգործեք։ Բաց թողեք ձեզ անհանգստացնող բոլոր իրավիճակները։
Կշեռք
Ձեր կյանքը փոխվում է: Դուք կդադարեք կասկածել ինքներդ ձեզ: Եթե ամուրի եք, կարող եք նոր հարաբերություններ սկսել։ Նոր սիրեցյալը կունենա նույն սկզբունքները, ինչ դուք։ Շատ կարևոր է, որ դուք լուրջ վերաբերվեք տեղի ունեցողին։ Մի կորցրեք մոտիվացիան աշխատավայրում։ Դուք հիանալի տրամադրվածություն կունենաք, ուստի հեշտությամբ կհասնեք ձեր նպատակին։
Կարիճ
Այս շրջանը կկարողանաք ավարտին հասցնել ձեզ համար մեծ օգուտով։ Դուք հիանալի տրամադրություն կունենաք։ Գրեթե ցանկացած նպատակ ձեզ համար հասանելի կդառնա։ Ամսվա կեսին ձեզ մեծ հաջողություններ են սպասվում կարիերայում։ Մի կասկածեք ինքներդ ձեզ, քանի որ հաջողության կհասնեք։
Ջրհոս
Դուք կարող եք լիովին արտահայտել ձեր զգացմունքները։ Անձնական կյանքում լիարժեք ներդաշնակություն կստանաք։ Վստահե՛ք ձեր բնազդներին, հաջողե՛ք: Այժմ դուք կարող եք շարժվել ճիշտ ճանապարհով: Ազատորեն ձեռնարկեք նոր նախագծեր, փոխեք գործունեության ոլորտը: