«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռ շարունակում է քննարկումները գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատված բերելու հնարավորությունները, չնայած, որ նախարարությունը պետք է հունիսի վերջին կառավարությանը ներկայացներ առաջարկությունների փաթեթը:
Նշենք, որ այս գործառույթն իրականացնում է «էյ Ի Ջի սերվիս» ընկերությունը: ԱԻՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ առաջարկությունների փաթեթը վերջնական պատրաստ չէ, այն դեռ մշակվում է: Հավանաբար առաջարկությունների փաթեթը հուլիսի առաջին տասնօրյակում կներկայացվի կառավարությանը:
Ի դեպ, առաջարկությունների փաթեթի մեջ ներառված են լինելու նաև գազի ներտնային սպասարկման սակագնի իջեցման և ստացված գումարները պետական բյուջե ուղղելու հարցերը: Հիշեցնենք, որ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի այս հանձնարարականն անակնկալ է եղել և´ նախարարության, և´ «էյ Ի Ջի սերվիս» ընկերության աշխատողների համար»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: