Գլխավոր Քաղաքական Լեհաստանի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Լեհաստանի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

1325
0

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը հունիսի 29-ին միաձայն քվեարկությամբ վավերացվեց նաև Լեհաստանի Սենատի կողմից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը 2018 թվականի հունիսի 29-ին միաձայն քվեարկությամբ վավերացվեց նաև Լեհաստանի Սենատի կողմից»,-գրել է դեսպանը:

Հիշեցնենք, որ համաձայնագիրը  վավերացվել է Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Բուլղարիայի կողմից: Ապրիլի 11-ին այն միաձայն վավերացրել է նաև ՀՀ Ազգային ժողովը: Իսկ երեկ՝ հունիսի 27-ին, համաձայնագիրը վավերացրել էր նաև Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը: