Գլխավոր Դեսից-դենից Հայելային ամսաթիվ 11.11․ ինչպես վարվել այս օրը հաջողությունը գրավելու համար

Հայելային ամսաթիվ 11.11․ ինչպես վարվել այս օրը հաջողությունը գրավելու համար

3666
0

Նոյեմբերը միշտ տրանսֆորմացիոն շրջան է, բայց հատկապես այս տարի, քանի որ ամսվա սկզբին խավարման միջանցք էր. սա արևի և լուսնի խավարումների միջև ընկած ժամանակահատվածն է, երբ տեղի են ունենում կարմայական իրավիճակներ:

Այսպիսով, Լուսնի խավարումը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին և մեզ ավելացրեց անհանգստությունն ու զգացմունքային պոռթկումներ: Հատկապես կտրուկ ենք զգում խավարման ծանր էներգիան բուն աստղագիտական ​​երևույթից 3 օր առաջ և 3 օր հետո։

Իսկ գեղեցիկ ամսաթիվը՝ 11.11.22, հենց այս դժվարին ժամանակաշրջանին է բաժին հասնում: Ի՞նչ կարող ենք ակնկալել հերթական հայելային ամսաթվից: Պատմում է պրոֆեսիոնալ աստղագուշակ Իննա Լյուբիմովան:

Այս օրը իդեալական է տրանսֆորմացիաների համար, բայց միևնույն ժամանակ կլինի բավականին բարդ և զգացմունքային՝ լուսնի խավարման ներկայիս ազդեցության պատճառով: Որովհետև, այս ժամանակաշրջանում ջրի երես են դուրս գալիս մեր բոլոր վախերն ու ֆոբիաները, հատկապես անձնական կյանքի ոլորտում։ Զուգընկերոջից կարող են բազմաթիվ պահանջներ ի հայտ գալ, սակայն կարևոր է ոչ թե կոնֆլիկտների մեջ մտնել ձեր երկրորդ կեսի հետ, այլ խոսել, տեղեկատվություն փոխանցել և լսել միմյանց։

Բացի այդ, նոյեմբերի 11-ը ստեղծագործ գաղափարների և նոր ոչ ստանդարտ լուծումների որոնման ժամանակն է: Անպայման գրառեք ամեն ինչ և ուրվագծեք այն բոլոր մտքերը, որոնք ձեզ մոտ կգան օրվա ընթացքում։ Դրանց իրականացումը կարող է լավ արդյունքների բերել։

Օրը հիանալի է նաև ստեղծագործական գործունեության համար , որի ընթացքում ոչ միայն կկարողանաք կայունացնել ձեր էմոցիաները և ներդաշնակեցնել ձեր վիճակը, այլև մշակել ձեր անձնական կյանքը։ Ավելին, ցանկացած ստեղծագործական նախագիծ, որը դուք կսկսեք այս օրը, լավ զարգացում կունենան և կարող են հաջողակ դառնալ:

Եթե ​​անձնական կյանքի ոլորտը լիովին համապատասխանում է ձեզ, ապա հետևեք ընդհանուր խորհուրդներին, որոնք կօգնեն բարենպաստ միտումներ դնել հետագա վերափոխումների (տրանսֆորմացիաների) համար:

Գլխավորն այս օրը զերծ մնալ աղմուկից և չանհանգստանալ, կարևոր է լինել հանգիստ և թուլացած, հակառակ դեպքում կուտակված էմոցիաները կարող են հանգեցնել կոնֆլիկտի կամ նյարդային պոռթկման: Հիանալի կլինի, եթե նոյեմբերի 11-ին գնաք լողավազան կամ այցելեք սպա, ընդհանրապես ձեզ լիարժեք հանգստություն պարգևեք։

Այս օրը ծնվածների համար հատկապես կարևոր է սովորել թուլանալ: Ի վերջո, նրանք սովոր են իրենց ամուր սանձում պահել և իրենց հույզերը ցույց չտալ բոլորին։ Ուստի նրանք պետք է աշխատեն իրենց հուզական ինտելեկտի վրա և զարգացնեն իրենց հույզերը ճիշտ արտահայտելու հմտությունը, որպեսզի ուրիշները հասկանան դրանք։ Իսկ նոյեմբերի 11-ը հիանալի օր է այս ուսումնասիրությունները սկսելու համար: