Գլխավոր Դեսից-դենից Իսկական սիրո 10 նախանշան

Իսկական սիրո 10 նախանշան

2094
0

Վերլուծե՛ք ձեր անցյալ կամ ներկա հարաբերությունները, կարևոր չէ, թե որքան են դրանք շարունակվել՝ 5 օր, թե 5 տարի։ Որպեսզի դրանք օր օրի ավելի ամուր և լավը լինեն, պետք է պարբերաբար մտածեք ձեր արարքների մասին։

Սեր չէ, եթե դուք

Վազում եք մեկի հետևից, ով ձեր մասին լսել անգամ չի ուզում։

Թույլ եք տալիս ճնշել, նեղացնել և ստորացնել ձեզ։

Փորձում եք դավաճանել ինքներդ ձեզ և ներկայանալ որպես այլ մարդ։

Միշտ համաձայնվում եք ձեր զուգընկերոջ հետ և վարվում այնպես, ինչպես նա է ուզում։

Մշտապես ծայրահեղությունների գիրկն եք ընկնում։

Թույլ չեք տալիս ինքներդ ձեզ բաց լինել զուգընկերոջ առջև։

Հանդիպում եք ում հետ պատահի, միայն թե միայնակ չլինեք։

Խուսափում եք ինտիմ մերձեցումից։

Փորձում եք պահել մեկին ձեզ կողքին կամ ստիպում եք, որ ինչ-որ մեկը դա անի։

Սեր է եթե

Դուք թույլ եք տալիս զուգընկերոջը ճանաչել ձեր իրական եսը՝ ձեր բոլոր արժանիքներով և թերություններով։

Դուք պատրաստ եք ճանաչել նրան՝ նրա բոլոր արժանիքներով և թերություններով։

Դուք աճում և սովորում եք միասին։

Դուք հարգում եք միմյանց։

Դուք վստահում եք միմյանց։

Դուք միասին եք՝ չնայած բոլոր դժվարություններին։

Դուք կիսում եք ձեր վախերը, երազանքներն ու հույսերը։

Դուք պատասխանատու եք ձեր արարքների համար։

Նա ձեզ դուր է գալիս։

Դուք ընդունում եք նրան այնպիսին, ինչպիսին նա կա։