Գլխավոր Դեսից-դենից 6 նշան, որ տղամարդը վատ ամուսին կլինի

6 նշան, որ տղամարդը վատ ամուսին կլինի

2449
0

Տղան պատրաստվում է քեզ ամուսնության առաջարկություն անել, իսկ դուք վստահ չե՞ք, որ նրա հետ երջանիկ կապրեք։ Մենք կազմել ենք նշանների ցանկ, որոնցով կարող եք համոզվել, որ տղամարդը ձեր վեպի հերոսը չէ։

Հետևում է ձեր յուրաքանչյուր քայլին

Նա ամբողջ օրը հսկում է ձեզ, և նրա քիթը անընդհատ ձեր հեռախոսում է: Տղամարդը ձեզ թույլ չի տալիս իր կոզքից ոչ մի քայլ անել, ոչ ուժեղ սիրո պատճառով, այս պահվածքի պատճառը ձեր նկատմամբ լիակատար վերահսկողություն ձեռք բերելու նրա ցանկությունն է: Ընդհանրապես, սա «հոգատարություն» չէ, ինչպես պնդում է ձեր ընտրյալը, այլ մաքուր չարաշահում։ Փախի՛ր։

Անհաջողակը՝ կոչում է

Իր բոլոր անախորժությունների համար նա մեղադրում է չար շեֆին, վատ ընկերներին, ոչ ադեկվատ նախկինին, ընդհանրապես՝ որևէ մեկին, բայց ոչ ինքն իրեն։ Մի քիչ էլ, և մեղքի անողոք սլաքը ձեր կողմը կթեքվի։ Հեռու մնացեք այդպիսիներից։

Կախյալ, բայց ոչ ձեզնից

Եկեք անկեղծ լինենք. եթե տղամարդը չի կարող ապրել առանց ձեզ, դաիհարկե հաճելի է, բայց անառողջ երևույթ է: Սակայն, եթե նա տառապում է ալկոհոլից, թմրանյութերից, մոլախաղերից և այլ հակումներից, սա արդեն իսկական աղետ է, որը կկործանի ոչ միայն նշանածի հոգեկանը, այլև ձեր հնարավոր ամուսնությունը: Չէ՞ որ դուք չեք ցանկանում փոխել մասնագիտությունը և դառնալ փրկարար:

Խնայում է ձեզ վրա

Խոսքերն ավելորդ են! Տիպիկ ժլատին կօհնեն հայտնաբերել նմանատիպ արտահայտությունները. «Ծաղիկները միևնույնն է կթառամեն» և «Ֆիլմ կարող ենք տանն էլ դիտել»: Եվ ուղղակի պատկերացրեք ձեր ֆիզ.արձակուրդը, երբ դուք ստիպված պետք է լինել հաշվետվություն ներկայացնել ծախսած յուրաքանչյուր կոպեկի համար:

Խուսափում է տան գործերում օգնելուց

Եթե ​​ձեր կողքին ոչ թե լաթ է, այլ տղամարդ, նա չի վախենա այդ նույն լաթերից, ինչպես նաև տան գործերում օգնելուց։ Ոչ մի ամոթալի բան չկա կնոջը տնային գործերում օգնելու մեջ։

Վախենում է պատասխանատվություն ստանձնել

Ձեր տղամարդու վրա չի կարելի հույս դնել, և ամեն անգամ նա վարպետորեն խուսափում է կարևոր որոշումներ կայացնելուց։ Ձեզ դա պե՞տք է։ Ձեր փխրուն ուսերին արդեն շատ հոգսեր կան, զուգընկերը նույնպես պետք է հարցեր լուծի, այլ ոչ թե գլուխը թաքցնի ավազի մեջ։