Տղան պատրաստվում է քեզ ամուսնության առաջարկություն անել, իսկ դուք վստահ չե՞ք, որ նրա հետ երջանիկ կապրեք։ Մենք կազմել ենք նշանների ցանկ, որոնցով կարող եք համոզվել, որ տղամարդը ձեր վեպի հերոսը չէ։
Հետևում է ձեր յուրաքանչյուր քայլին
Նա ամբողջ օրը հսկում է ձեզ, և նրա քիթը անընդհատ ձեր հեռախոսում է: Տղամարդը ձեզ թույլ չի տալիս իր կոզքից ոչ մի քայլ անել, ոչ ուժեղ սիրո պատճառով, այս պահվածքի պատճառը ձեր նկատմամբ լիակատար վերահսկողություն ձեռք բերելու նրա ցանկությունն է: Ընդհանրապես, սա «հոգատարություն» չէ, ինչպես պնդում է ձեր ընտրյալը, այլ մաքուր չարաշահում։ Փախի՛ր։
Անհաջողակը՝ կոչում է
Իր բոլոր անախորժությունների համար նա մեղադրում է չար շեֆին, վատ ընկերներին, ոչ ադեկվատ նախկինին, ընդհանրապես՝ որևէ մեկին, բայց ոչ ինքն իրեն։ Մի քիչ էլ, և մեղքի անողոք սլաքը ձեր կողմը կթեքվի։ Հեռու մնացեք այդպիսիներից։
Կախյալ, բայց ոչ ձեզնից
Եկեք անկեղծ լինենք. եթե տղամարդը չի կարող ապրել առանց ձեզ, դաիհարկե հաճելի է, բայց անառողջ երևույթ է: Սակայն, եթե նա տառապում է ալկոհոլից, թմրանյութերից, մոլախաղերից և այլ հակումներից, սա արդեն իսկական աղետ է, որը կկործանի ոչ միայն նշանածի հոգեկանը, այլև ձեր հնարավոր ամուսնությունը: Չէ՞ որ դուք չեք ցանկանում փոխել մասնագիտությունը և դառնալ փրկարար:
Խնայում է ձեզ վրա
Խոսքերն ավելորդ են! Տիպիկ ժլատին կօհնեն հայտնաբերել նմանատիպ արտահայտությունները. «Ծաղիկները միևնույնն է կթառամեն» և «Ֆիլմ կարող ենք տանն էլ դիտել»: Եվ ուղղակի պատկերացրեք ձեր ֆիզ.արձակուրդը, երբ դուք ստիպված պետք է լինել հաշվետվություն ներկայացնել ծախսած յուրաքանչյուր կոպեկի համար:
Խուսափում է տան գործերում օգնելուց
Եթե ձեր կողքին ոչ թե լաթ է, այլ տղամարդ, նա չի վախենա այդ նույն լաթերից, ինչպես նաև տան գործերում օգնելուց։ Ոչ մի ամոթալի բան չկա կնոջը տնային գործերում օգնելու մեջ։
Վախենում է պատասխանատվություն ստանձնել
Ձեր տղամարդու վրա չի կարելի հույս դնել, և ամեն անգամ նա վարպետորեն խուսափում է կարևոր որոշումներ կայացնելուց։ Ձեզ դա պե՞տք է։ Ձեր փխրուն ուսերին արդեն շատ հոգսեր կան, զուգընկերը նույնպես պետք է հարցեր լուծի, այլ ոչ թե գլուխը թաքցնի ավազի մեջ։