2022 թվականի աշնանը աշխարհի նորաձևության մայրաքաղաքներում՝ Փարիզ, Միլան, Նյու Յորք և Լոնդոն, անց էին կացվում հայտնի դիզայներների ցուցադրությունները, ովքեր ողջ աշխարհին ներկայացրել են 2023 թվականի նորույթները։ Մեր նյութում մենք կխոսենք 2023 թվականին նորաձևության մեջ մտնող թրենդերի մասին։
Թրենդներ, որոնք նորաձևության մեջ կմտնեն 2023 թվականին. ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել
Կաշի
Վերջին ամիսների գլխավոր թրենդը կաշվե զգեստներն են։ Այս ոճը սահմանել է հայտնի Louis Vuitton նորաձեւության տունը։ Ընդհանուր առմամբ, կաշին թրենդային կլինի 2023 թվականին, այնպես որ, եթե ցանկանում եք ձեր զգեստապահարանին բազմազանություն հաղորդել, ապա ժամանակն է ուշադրություն դարձնել կաշվե կիսաշրջազգեստներին, տաբատներին, տոպերին և թիկնոցներին։ Այս նյութը կարելի է հանգիստ հարդարել դենիմով կամ ծոպերով (բախրոմա):
Կիսաթափանցիկ կտորներ
Կարմիր գորգի վրա հոլիվուդյան հայտնիները երբեմն-երբեմն շրջում են բաց զգեստներով, որոնք ժողովուրդն անվանել է «մերկ»: Կիսաթափանցիկ նյութերը կրկին նորաձևության մեջ են, և դա հաստատեցին Miu Miu, Prada և այլ հայտնի ապրանքանիշերի հավաքածուները։ Կարող եք ընտրել կիսաթափանցիկ գործվածքից զգեստ կամ կիսաշրջազգեստ։ Բայց մի մոռացեք դրանք ճիշտ համադրել ներքնազգեստի հետ։
Համարձակ կտրվածքներ
Վերջին մեկ տարվա ընթացքում նորաձևության սիրահարները ընտրում էին ապրանքներ մեջքի, կողքերի, կոնքերի վրա և այլնի կտրվածքներով: Այս միտումը ակտուալ կլինի նաև հաջորդ տարի։ Burberry-ի, Chloe-ի և այլնի նման ապրանքանիշերն ապացուցել են, որ բաց կտրվածքները գռեհիկ տեսք չունեն, այնպես որ մի վախեցեք փորձարկումներից:
Պլատֆորմով բոկամաշիկներ (Босоножки)
Ա լյա Versace-ի բոկամաշիկները, որոնք նմանակում են հանրահայտ Bratz տիկնիկների կոշիկները, արդեն մի փոքր հոգնեցրել են։ Իսկ այդ թրենդին փոխարինման եկան պլատֆորմի վրա բոկամաշիկները։ Balmain-ի նոր հավաքածուն դրա ապացույցն է։
Ժանյակ
Հայտնի ապրանքանիշեր Dolce & Gabbana, Dior և այլք հայտնել են, որ ժանյակը վերադարձել է նորաձևություն։ Ո՞վ ասաց, որ ժանյակը լավ է նայվում միայն երեկոյան կերպարներին: Դա այդպես չէ, ուստի մի վախեցեք ընտրել նման բոդիներ առօրյա կյանքում։
Զանգվածային ականջօղեր
Շատերը զանգվածային զարդերը կապում են հին ժամանակների հետ, երբ թագուհիները նման ականջօղեր էին կրում։ Այժմ նրանք կրկին նորաձևության մեջ են։ Toma Forda-ի ցուցադրության ժամանակ մոդելները պոդիումով շրջել են մեծ չափերի զարդերով։ Գլխավորը ճիշտ հավասարակշռություն պահպանելն է։
Տոտալ Դենիմ
Ջինսե տաբատի և ջինսե բաճկոնի նման հայտնի համադրությունը միշտ կլինի թրենդային: Հայտնի մարդիկ իրենց հանդերձանքով ընտրում են ջինսե տաբատներ, տարբեր գույների ջինսե կտորներից պատրաստված կոմբինեզոններ և այլն։
Վառ տպրինտ
Համաշխարհային դիզայներները կենտրոնացել են զգեստապահարանում սովորական պաստելի երանգները մի փոքր նոսրացնելու և դրան պայծառություն հաղորդելու անհրաժեշտության վրա։ Այսպիսով, 2023 թվականին ծաղկային պրինտները հեշտությամբ կարելի է ոճավորել ինչ-որ վառ բանով: