Գլխավոր Լուրեր Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մեքենան մեջտեղից կիսվել է

Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մեքենան մեջտեղից կիսվել է

1711
0

Այսօր հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում` «Չայնիի» ոլորանների մոտ, բախվել են Opel մակնիշի 35 ՏX 919 համարանիշի և Mercedes մակնիշի 34 MV 073 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Mercedes-ը մեջտեղից կիսվել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածում փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ: