Գլխավոր Դեսից-դենից Ռուսական պարբերականը ցուցադրել է հայուհիների ամենաշքեղ հարսանյաց զգեստների ընտրանին (Photo)

Ռուսական պարբերականը ցուցադրել է հայուհիների ամենաշքեղ հարսանյաց զգեստների ընտրանին (Photo)

3908
0

Wday.ru պարբերականը գրում է. աշխարհի տարբեր ծայրերից եկած հարսնացուները մեկ ընդհանրություն ունեն՝ հարսանեկան զգեստի ընտրությանը նրանք մեծ ուշադրություն են դարձնում։ Իհարկե, յուրաքանչյուր երկիր ունի ծիսական հանդերձանքի իր առանձնահատկությունները. Իտալիայի գեղեցկուհիները նախընտրում են ժանյակ, իսկ չինացի հարսնացուները կրում են ավանդական կարմիր կոմպլեկտներ։

Այսօր մենք որոշեցինք գնալ հանպատրաստից ճամփորդության և ուսումնասիրել հայ աղջիկների հարսանեկան կերպարները։ Սփոյլեր․ այսպիսի շքեղ հանդերձանք դեռ պետք է փնտրել։

Հին ժամանակներում հայ աղջկա վրա հազիվ տեսնեիք սպիտակ հարսանյաց զգեստ՝ մոդելը ասեղնագործված էր կարմիր և կանաչ կտորներից՝ դրանք խորհրդանշում էին տղամարդկային և կանացի սկիզբը։ Այնուամենայնիվ, այսօր հմայիչ հարսնացուները շատ դեպքերում կրում են սպիտակ զգեստներ:

Շքեղությունն ու հարստությունը այստեղ կարելի է նախանձել. հաճախ զգեստի ծայրն ամբողջությամբ չի տեղավորվում լուսանկարներում, նույնքան կարևոր դեր է խաղում դեկորը՝ ծաղիկներն ու թանկարժեք քարերը հարսնացուներին օգնում են փայլել բառի բոլոր իմաստներով։

Հատկանշական է, որ հարսնացուները Հայաստանից հազվադեպ են փորձարկումներ անում հարսանեկան հանդերձանքով. այստեղ դուք չեք տեսնի տաբատով կամ մինի զգեստներով աղջիկների: Փքված կիսաշրջազգեստ, կորսետ, դիադամ, շղարշ՝ սրանք հարսանեկան կերպարների սովորական տարրերն են։

Երբեմն հայուհիները հարսանիքին հայտնվում են «ջրահարսի» զգեստով կամ ավելի լակոնիկ տարբերակներով՝ առանց դեկորի, բայց եթե տոնը մեծ մասշտաբով է, ապա հարսնացուն դժվար թե համեստ մոդել ընտրի։

Փեսացուն իր հերթին կանգ է առնում դասական կոստյումների ու վերնաշապիկների վրա՝ թիթեռնիկները և բուտոնիերները դառնում են լուքի վերջնական տեսք հաղորդողները: Սակայն գեղեցիկ կեսը, ինչպես ավելի վաղ ասացինք, զարդերի մեջ իրեն չի սահմանափակում. հայ հարսնացուները, բացի դիադեմից, հագնում են շքեղ վզնոցներ, ականջօղեր և այլ զարդեր։