Գլխավոր Դեսից-դենից Ինչ տեսք ունի աշխարհի ամենասեքսուալ գիտնականը. 10 լուսանկար, որից հետո կզղջաք, որ...

Ինչ տեսք ունի աշխարհի ամենասեքսուալ գիտնականը. 10 լուսանկար, որից հետո կզղջաք, որ չեք զբաղվել գիտությամբ

24216
0

Նրան նայելիս սկսում ես շոգել:

Աշխատանքային ժամին աղջիկը մերկ ձեռքերով կռվում է կոկորդիլոսների հետ, ազատ ժամանակ երկրպագուներին ուրախացնում է անհամեստ լուսանկարներով։

Ռոուզի Մուրը ամերիկուհի է, ով համատեղում է երկու կյանք. մեկում նա հաջողակ գիտնական է, ամբողջովին տարված իր մասնագիտությամբ, սուզվում է խորքերը շնաձկների և սողունների հետ, մյուսում նա բիկինիով մոդել է։

26-ամյա երիտասարդ աղջիկը աշխատում է Ֆլորիդայի ափամերձ ռեսուրսների կառավարման թիմում, որտեղ շատ հեշտ է սարսափելի վնասվածքներ ստանալը: Սակայն գիտնականը ոչնչից չի վախենում՝ նաև ազատ ժամանակը նախընտրելով ռիսկը։

Աղջիկը պատմում է իր էքստրեմալ հոբբիների մասին. «Աշխատանքից դուրս շատ բաներ եմ անում՝ պիթոնների որս, շնաձկների հետ սուզվել, նաև էլեկտրոնային պիտակներ եմ տեղադրել տարբեր տեսակի կենդանիների, օրինակ՝ ալիգատորների վրա»։

Բայց բավական է մեկ անգամ նայել նրա պրոֆիլին սոցիալական ցանցերում, ամբողջ ուշադրությունը կենտրոնանում է առաջին հերթին Ռոուզիի արտաքինի վրա. անկեղծ բիկինիով բոլորովին ոչ ամաչկոտ գիտնականի մեծ թվով լուսանկարները այլ մտքերի տեղ չեն թողնում:

Այնուամենայնիվ, աղջիկը հիանալի կերպով հավասարակշռություն է պահպանում իր գործունեության երկու ոլորտների միջև և նույնիսկ վստահ է, որ մի գործը օգնում է իրեն երկրորդում. «Շատ քչերը կարող են ազատ սուզվել, որպեսզի լուսանկարվեն շնաձկների հետ կամ ուղղակի ջրի տակ։ Հենց այդ պատճառով ես սկսեցի հանդիպել լուսանկարիչների հետ, որոնք այդպիսի լուսանկարներով են զբաղվում»։

Այժմ Ռոուզին գովազդային պայմանագրեր է կնքում բազմաթիվ ընկերությունների հետ, նաև աղջիկը պայմանագիր է կնքել շքեղ միջոցառումների ոլորտում մասնագիտացած գործակալության հետ։

«Մարդիկ միշտ կատակում են, որ ես երկու կյանք եմ ապրում, որովհետև ես կարող եմ լուսանկարներ հրապարակել, որտեղ ես մինչև արմունկս ցեխի մեջ խելահեղ վտանգավոր բաներ եմ անում, և հաջորդ բանը, որ տեսնում են, ես եմ շքեղ միջոցառման ժամանակ՝ դիմահարդարված և շքեղ զգեստով»:

Չնայած այն գլամուրին և մթնոլորտին, որ բերում է իր կյանք մոդելինգը, Ռոուզին շատ ավելի լուրջ է վերաբերվում գիտնականի իր կարիերային՝ համարելով այն «ավելի լիարժեք և հարգված»:

Աղջիկը կիսում է մարդկանց երկիմաստ վերաբերմունքը իր ապրելակերպի նկատմամբ. «Որպես մոդել, երբ որևէ մեկին ասում ես, որ դու նաև գիտնական ես աշխատում, քեզ միշտ ավելի հարգանքով են վերաբերվում, քան նախկինում։ Նրանք ավելի քիչ լավ կմտածեին իմ մասին, եթե ես պարզապես մոդել լինեի»։