Գլխավոր Լուրեր Ադրբեջանն արհամարհում է համանախագահող երկրներին, նրանք լուրջ անելիք ունեն. Տ. Բալայանը՝ Նախիջևանի...

Ադրբեջանն արհամարհում է համանախագահող երկրներին, նրանք լուրջ անելիք ունեն. Տ. Բալայանը՝ Նախիջևանի սահմանին տիրող իրադրության մասին

2096
0

Tert.am-ը գրում է․

Ադրբեջանը խոսում է անպատասխանատվության սկզբունքից՝ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելով: Լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով Նախիջևանում տեղի ունեցող զարգացումների՝ Ադրբեջանի կողմից այնտեղ արվող քայլերի մասին, այսպես արձագանքեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այս հարցը բարձրացնում ենք ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների և կազմակերպությունների  առջև: Կարծում եմ՝ համանախագահներն այնտեղ լուրջ անելիք ունեն, որովհետև չլսելով նրանց հորդորներին և չկատարելով իր ստանձնած պարտավորությունները՝ առաջին հերթին Ադրբեջանը արհամարհում է համանախագահող երկրներին»,- ասաց նա:

Tert.am-ի հարցին, թե արդյոք հարցը բարձրացվել է ՀԱՊԿ-ում, ինչ արձագանք են ստացել և ի՞նչ կարծիք ունեն այն փորձագիտական առաջարկի մասին, թե կարելի է ՀԱՊԿ միացյալ զորամիավորումներ տեղակայել Նախիջևանի հետ ՀՀ սահմանին՝ ավելի զսպելու համար Ադրբեջանի գործողությունները, Տիգրան Բալայանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք ունի Նախիջևանի հատվածում վերահսկողությունը պահպանելու համար:

Այդ սահմանին այլ երկրների զորամիավորումներ տեղակայելու կարիք չկա. այդ պարտականության կատարումը մեր զինված ուժերի վրա է, և մենք արդյունավետ ու վստահ իրականացնում ենք դա»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարդացեք աղբյուր կայքում: