Գլխավոր Դեսից-դենից 15 անհավանական զգացողություն, որոնք հուշում են, որ դուք ճիշտ ուղու վրա եք

15 անհավանական զգացողություն, որոնք հուշում են, որ դուք ճիշտ ուղու վրա եք

3454
0

Անհավանական զգացողություններ, որոնք հուշում են, որ դուք ճիշտ ուղու վրա եք․․․

1. Այն զգացողությունը, որ դուք ձեր մանկական վախերն եք ապրում

Դուք հայտնաբերել եք, որ հասուն կյանքում բախվում եք այն խնդիրներին, որոնց դեմ պայքարում էիք դեռ երեխա ժամանակ։ Թեպետ առաջին հայացքից թվում է, թե դուք դրանցից դասեր չեք քաղել, բայց իրականում նշանակում է, որ դուք սկսում եք գիտակցել, թե ինչու եք այդպես մտածում և զգում։ Դա փոփոխությունների ճանապարհին առաջին քայլն է։

2. «Մոլորվածության» և աննպատակության զգացողություն

Իրականում մոլորվածության զգացումը նշան է, որ դուք սկսել եք ավելի շատ ներկա լինել սեփական կյանքում։ Դուք քիչ եք ապրում ապագայի մասին հիշողություններով և մտքերով և ավելի շատ ներկայում եք լինում։
Քանի դեռ դուք չեք վարժվել դրան ձեզ կթվա, թե դուք ճանապարհից շեղվել եք։ Բայց հիշեք, որ իրականում ամեն բան հակառակն է։

3. «Ուղեղի ձախ կիսագնդի» մթագնում

Հաճախ օգտագործելով ուղեղի աջ կիսագունդը՝ ձեզ կարող է թվալ, թե ձախ կիսագնդի գործառույթը սկսում է կորցնել իր նշանակությունը։ Հանկարծ սկսում են դժվարությամբ տրվել այնպիսի բաներ, ինչպիսիք են կենտրոնացումը, կազմակերպվածությունը և մանրուքները հիշելու կարողությունը։
Հույզերը սկսում են ակտիվանալ այն ժամանակ, երբ դրանք «ճանաչում» են փնտրում։ Եվ մեր գործն է դադարել դրանց դեմ պայքարել։

4. Քնի ռեժիմի խանգարում

Դուք սովորականից շատ կամ քիչ կքնեք, կարթնանաք գիշերվա կեսին, քանի որ չեք կարողանա դադարել ինչ–որ բանի մասին մտածել։ Դուք կլինեք էներգիայով լի կամ էլ ամբողջովին հյուծված։

5. Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք փոխում են կյանքի սովորական ընթացքը

Դուք ստիպված եք տեղափոխվել, ամուսնալուծվել, կորցնել աշխատանքը, ջարդել մեքենան և այլն։

6. Միայնակ լինելու ուժեղ ցանկություն

Ինչ–որ պահի դուք հիասթափվում եք ամեն հանգստյան օրն ընկերների հետ անցկացնելու գաղափարից։ Ուրիշի խնդիրները ձեզ ավելի շատ են հոգնեցնում։ Ամենայն հավանականությամբ դա վկայում է այն մասին, որ դուք «վերաձևվում եք»։

7. Հուզական, վառ երազներ, որոնք դուք գրեթե միշտ մանրաման հիշում եք

Եթե երազներն այն են, թե ինչպես է ենթագիտակցությունը շփվում ձեզ հետ, ապա, անխոս, այն փորձում է ձեզ ինչ–որ բան ասել։

8. Ձեր ընկերները պակասում են

Ձեզ գնալով ավելի անհարմարավետ է վատ տրամադրված ընկերների շրջապատում։ Գլխավոր խնդիրն այն է, որ այդ մարդիկ հազվադեպ են գիտակցում իրենց հոռետեսությունը, իսկ նրանց այդ մասին ասելն հարմար չէ։ Ուստի դուք սկսում եք կամաց–կամաց անտեսել հին ընկերներին։

9. Զգացողությունը, թե փլուզվում են ձեր բոլոր երազանքները

Հնարավոր է, որ այս պահին դուք չեք գիտակցում, որ շարժվում եք ավելի լավ իրականության ուղղությամբ, քանի այն, ինչի մասին Դուք երազում էիք, և որը ավելի էր համապատասխանում ներկայիս ձեզ, այլ ոչ թե նրան, ում դուք ձեզ պատկերացնում էիք ժամանակին։

10. Զգացողությունը, որ ձեր մտքերը ձեր թշնամին են

Դուք սկսում եք հասկանալ, որ ձեր մտքերն իրոք ձևավորում են ձեր փորձը։ Բայց դա հաճախ այդպես չէ այնքան ժամանակ, քանի դեռ ձեր համբերությունը չի սպառվել։ Դրանից հետո մենք փորձում ենք դրանք վերահսկել, և այդ ժամանակ մենք հասկանում ենք, որ մենք միշտ դրանք վերահսկել ենք։

11. Անվստահություն, թե ով եք դուք իրականում

Ձեր պատրանքներն այն հարցի շուրջ, թե ով դուք «պետք» է լինեք, հօդս են ցնդել։ Դուք անվստահություն եք զգում անորոշության պատճառով։ Դուք զարգացման փուլում եք։ Երբ մենք փոխվում ենք դեպի վատը, մենք անվստահություն չենք զգում, մենք բարկանում ենք և փակվում ենք։

12. Հասկանում եք, թե որքան երկար ճանապարհ դուք դեռ պիտի անցնեք

Դուք այդ ամենը հասկանում եք այն պատճառով, որ կարող եք ասել, թե ուր եք ձգտում։ Դա նշանակում է, որ դուք վերջապես գիտեք, թե որտեղ և ով եք ուզում լինել։

13. Գիտեք որոշ բաներ, որոնք կնախընտրեիք չիմանալ

Հասկանալը ինչ–որ մեկին, որն իրականում ինչ–որ բան է զգում կամ որ հարաբերությունները ավարտվել են, որ դուք չեք կարող այլևս մնալ այդ աշխատանքին։ «Իռացիոնալ» տագնապի պատճառը թաքնվում է ենթագիտակցական զգացողության տակ։

14. Ձեր մասին խոսելու ուժեղ ցանկություն

Այն, որ դուք սկսում եք բարկանալ ձեզ վրա այն բանի համար, թե որքան եք դուք անհաղորդ եղել, զրկել ձեզ խոսքից կամ թույլ եք տվել, որ ուրիշների ձայնն ավելի բարձր հնչի, վկայում է այն մասին, որ դուք պատրաստ եք վերջապես չլսել այդ ձայները։

15. Գիտակցումը, որ դուք եք պատասխանատու ձեր կյանքի և երջանկության համար

Նման հուզական ինքնիշխանությունը սարսափեցնում է, քանի որ եթե դուք խճճվել եք, ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է։ Միաժամանակ գիտակցելը, որ միակ միջոցն իրականում ազատ լինելն է։ Այդ դեպքում խաղն արժի։