Գլխավոր Դեսից-դենից Ոճաբաններն ընտրել են մազերի 2023 թվականի թրենդային գույնը

Ոճաբաններն ընտրել են մազերի 2023 թվականի թրենդային գույնը

0
7506

Բրիտանացի ոճաբանները մազերի 2023 թվականի ամենանորաձև երանգներ են անվանել պղնձագունն ու կարմիրը։

Վարսահարդար Ադամ Ռիդը և հեռուստատեսային ոճաբան Լիզա Ֆարոլը պատմել են, թե մազերի ինչ գույն պետք է ընտրեն նորաձև աղջիները, որպեսզի մնան թրենդային: Փորձագետների կարծիքը հրապարակել է Express-ի բրիտանական հրատարակությունը։

Ըստ ոճաբանների՝ 2023 թվականին ամենաակտուալը կլինեն կարմիրի և պղնձագույնի երանգները։ Բայց նման գույներով ներկելիս պետք է ուշադրություն դարձնել մաշկի երանգին։

«Ես ուրախ եմ տեսնել մարդկանց, ովքեր գալիս են սրահ և խնդրում իրենց մազերը ներկել սառը պղնձագույն կամ վառ կարմիր», – ասում է Ռիդը:

Նրա գործընկեր Ֆարոլը հավելել է, որ պղնձային ներկապնակը հայտնի է եղել 2022 թվականին և մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը։ Նա համոզված է, որ այս տարի սրահների պահանջարկը կբարձրանա այրված պղնձի, այրված նարնջագույնի և ավելի խորը կարմիրների նկատմամբ։