Մարդու կյանքում նրա կամքի ուժը մեծ դեր ու կարևորություն ունի։ Որքան էլ մարդը տաղանդավոր լինի, առանց կամքի ուժի նա ոչնչի չի կարող հասնել կամ միայն շատ մեծ դժվարություններ հաղթահարելով։ Ներկայացնում ենք մի հետաքրքիր հոդված, թե ինչ հիմնական սկզբունքների հիման վրա է կազմվում մարդու ինքնավերահսկողությունը։
1. Մշտական ջանքեր
Մարդու կամքի ուժը կարելի է համեմատել նրա մկանների հետ. մկանները կարող են հոգնել, բայց հանգստից ու դադարից հետո դրանք կրկին պետք է մարզել։ Պարզվում է, որ մարդու կամքի ուժը սահմանափակ է, և այն չի կարող բավականացնել ամեն ինչի համար։ Հետևաբար, պետք է մշտապես ջանքեր գործադրել։ Օրինակ, եթե դուք փորձում եք թողնել ծխելը, ապա միգուցե սկսեք չարաշահել քաղցր ուտելը, սակայն դա նույնպես պետք է վերահսկել։
2. Վախ և մեղքի զգացում
Շատ հաճախ պատահում է, որ ինչ-որ մեկին օգնելու փոխարեն, մարդիկ փորձում են ճնշել նրան և մեղքի զգացում առաջացնել։ Սա շատ սխալ մոտեցում է, քանի որ մեղքի զգացումը միշտ սթրեսի է հանգեցնում։ Դրանից ազատվելու համար մարդու ուղեղը սկսում է այլ միջոցներ փնտրել, օրինակ՝ շատ ուտել, չարաշահել ալկոհոլի օգտագործումը, շոփինգի գնալ և այլն։ Նույնը վերաբերում է նաև վախի զգացմանը։ Գիտնականները կատարել են հետևյալ փորձը։ Սննդի խանութի հաճախորդներին տվել են հետևյալ առաջադրանքը. մտածել սեփական մահվան մասին։ Արդյունքում պարզ է դարձել, որ գնորդները սկսել են ավելի շատ գումար ծախսել՝ «սթրեսին հաղթելու համար»։
3. Անուշադրություն և ցրվածություն
Երբեք շատ արագ որոշումներ մի ընդունեք, քանի որ մեր ուղեղը ինքնաբերաբար ընտրում է ամենահեշտ տարբերակը, ուստի՝ սխալը։ Ճիշտ որոշում կայացնելու համար պետք է կենտրոնանալ։ Եթե մարդն իր մտքերը լիարժեք չի հավաքել, նրան կարելի է հեշտությամբ շեղել, ինչի հետևանքով նա չի կարող լավ արդյունքի հասնել. նա «տրվում է գայթակղությանը»։ Հենց այս փաստի վրա է հիմնվում գովազդը. ուղեղը շատ հեշտ ընկալում է այն, և մարդը «տրվում է գայթակղությանը»։
4. Բարի մտադրությունները
Գիտնականներին հետաքրքրել է մի շատ տարօրինակ վիճակագրություն. ՄաքԴոնալդսում բուրգերների պահանջարկն ավելի է մեծացել, երբ մենյուում հայտնվել են ավելի առողջարար սննդային առաջարկներ՝ աղցաններ։
Պարզվում է, որ մարդու մտածելակերպը միշտ չէ, որ ընդունում է նոր որոշումներն արդեն իսկ փորձված գործողությունների փոխարեն։
5. Գլյուկոզայի պակաս
Հարավային Դակոտայի գիտնականները եկել են հետևյալ եզրակացության. մարդու ուղեղը երբեմն չի վերահսկում իրավիճակը՝ էներգիա խնայելու համար։ Երբ ուղեղն էներգիայի պակաս չի ունենում, ապա այն էներգիան օգտագործում է հարկ եղածի չափով։ Իսկ էներգիայի պակասի դեպքում ուղեղը սկսում է խնայել և ավելի քիչ ծախսել։ Գիտնականներն այս եզրակացության են եկել՝ հիմնվելով հետևյալ փորձի վրա։ Փորձի մասնակիցներին որպես մրցանակ առաջարկել են 120 դոլար, որը նրանք կարող էին վերցնել հենց այդ պահին, կամ 450 դոլար, որը կարող էին ստանալ մեկ շաբաթ անց։ Փորձից առաջ գիտնականներն արյան մեջ շաքարի մակարդակի հետազոտություն էին անցկացրել։ Առաջին փուլից հետո մասնակիցներին կոլա են առաջարկել՝ սովորական կամ դիետիկ։ Այն մասնակիցները, ովքեր նախընտրել են սովորական կոլա ըմպել, որոշում են կայացրել սպասել և ստանալ 450 դոլար։